Քաղաքական մեկնաբան Հակոբ Ռուբինյանն այս անգամ անդրադարձել է «Վաշինգտոն Թայմս»-ում հրապարակված հոդվածին


-ը գրում է.

Լոսանջելեսաբնակ քաղաքական մեկնաբան Հակոբ Ռուբինյանն այս անգամ անդրադարձավ «Վաշինգտոն Թայմս»-ում հրապարակված հոդվածին, որում ասվել էր, թե Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց պարբերաբար ջարդել երկրում կայացած պետական ստրուկտուրաները:

Բացահայտվել է 7.352.400 դրամի...

Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը

Հակոբ Ռուբինյանի խոսքով՝ հոդվածագիրը, որը եղել է նախկին դիվանագետ և չգիտես ինչ հարցերով փորձագետ, բացարձակապես գաղափար չունի իրադարձությունների և դրանց զարգացման մասին: Հեռակա դիմելով հոդվածագրին՝ Ռուբինյանն ասաց. «Հարգելիս, եթե դու չես ուսումնասիրում այն պետությունը, որի մասին փորձում ես գրել, ապա մի արա այդ բանը: Եղբայր, դու մեր ճակատագրի մասին մի մտածիր»:

Հակոբ Ռուբինյանի խոսքով՝ զարմանալի է, որ «Վաշինգտոն Թայմսը» այսպիսի դատարկաբանություն է հրապարակել. «Դա այն աստիճանի անիմաստ մեկնաբանություն էր, որ որևէ մեկի ուշադրությունը չէր գրավել ամբողջ աշխարհում՝ բացի ռուսական մի պարբերականից»:

Անդրադառնալով Հայաստանում սպասվող իրադարձություններին՝ Հակոբ Ռուբինյանը հույս հայտնեց, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը չեն ներկայացնում ինչ-որ մանկապատանեկան խմբակների հետաքրքրություններ. «Ընդունենք, որ նրանք հասուն, խելացի մարդիկ են և կանեն այնպես, ինչպես ի սկզբանե հայտարարել են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏեսագովազդԲաց թողնել

|
448


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան