Փետրվարի 24-ի աստղագուշակ


-ը գրում է.

Խոյ

Խոյերին օրը խոստանում է զգացմունքային ֆոնի ներդաշնակեցում և  հաջողություն նախաձեռնություններում: Համապատասխան պայմաններ կձևավորվեն ազատ նախաձեռնությունների, ռոմանտիկ զգացմունքների համար: Ռազմատենչ Խոյերն ավելի համերաշխ կդառնան, շատերը կցանկանան ընկերներ մնալ իրենց նախկին մրցակիցների հետ: Հաջող պահ է տեխնիկական վարպետության, գեղագիտության, ծրագրավորման, դիզայնի ոլորտում տաղանդների ցուցադրման համար:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում ավելի ակտիվ օգտվել իրենց վերջին հաջողությունների արդյունքներից: Լավ կլինի պահպանել օգտակար կապերը և զարգացնել հարաբերությունները նոր ընկերների հետ՝ նույնիսկ որոշ սովորություններից հրաժարվելու գնով: Օրը հարմար է անսովոր դերում հանդես գալու, յուրօրինակ նվերներ փնտրելու համար: Առօրյա առևտուրը և ամենօրյա կարիքների համար իրեր գնելն այսօր խորհուրդ չի տրվում:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս այսօրվա իրադարձություններից հնարավորինս շատ օգուտ քաղել: Գլխավոր արժեքը կարող է դառնալ շփումը կամ գիտելիքների ստացումը, սակայն հաճելի պահերի ցուցակը դրանով չի սպառվի: Օրը բարենպաստ է ուղևորությունների, ռոմանտիկայի, անձնական և կոլեկտիվ նախաձեռնություններում հաջողության համար: Հնարավոր է հովանավոր ձեռք բերեք, նվեր ստանաք, հաստատվի ձեր իրավացիությունը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում եսակենտրոնություն և սեփականատիրություն դրսևորել, առաջին տեղում դնել անձնական հետաքրքրությունները: Հիանալի օր է ընկերական և չեզոք շփման, թիմային գործողությունների համար: Կարելի է կարգավորել հարաբերությունները մտերիմների հետ, հաշտվել կամ դժվար պահերը պարզել ընկերների հետ: Հաջող պահ է ընտանեկան կամ ընկերական հավաքների, ակտիվ վիրտուալ շփման համար:

Առյուծ

Առյուծներին տեղեկատվական օր է սպասվում: Կարող է ավարտվել երկխոսությունը, կնքվել պայմանագիրը, ձեռք բերվել բանավոր համաձայնություն, հրապարակվել համատեղ որոշումը: Չարժե հետաձգել հանդիպումները, ժամադրությունները, միջոցառումների մասնակցությունը, համագործակցության արդյունքների ամփոփումը, մտերիմ մարդու հետ նշանակալի խոսակցությունը: Ամենակարևոր տեղեկատվությունը կարող է հնչել գործընկերոջ, ընկերոջ, մրցակցի շուրթերից:

Կույս

Կույսերն այսօր հակված են իրենց բարեհաճությունն արտահայտել ծառայությունների միջոցով: Որքան երկար է ձեր տաղանդների ցուցակը, այնքան ավելի պահանջված և անփոխարինելի մարդ կդառնաք: Կարող են պետք գալ ձեր հմտությունները բժշկության, տեխնիկայի, ծրագրավորման, դիզայնի ոլորտում: Հատուկ արժեք կարող է ունենալ անսովոր իրավիճակում օգնության հասնելու պատրաստակամությունը:

Կշեռք

Կշեռքներին այս օրը կպարգևի երկար սպասված հոգեկան հավասարակշռություն, ներդաշնակություն հարաբերություններում, գործերի ընդհանուր լավացում: Կարող եք վաստակած հաջողության հույս ունենալ խաղի ավարտական փուլում: Ձեր ձեռքում կհայտնվի իրադարձությունների կառավարման անհրաժեշտ լծակը: Եթե ձեզ հոգնեցրել են ձգձգվող բարդությունները, այսօր հնարավորություն կունենաք շեղվել տհաճություններից, ուսերից թոթափել բարձր պատասխանատվության բեռը:

Կարիճ

Կարիճներին աստղերը հուշում են, որ այսօր կոլեգիալ որոշումների օր է: Չարժե համառորեն ապրել ձեր խելքով, եթե հնարավորություն կա անշահախնդիր խորհուրդ ստանալու: Այսօր նաև արդյունքների ամփոփման օր է. հնարավոր է ավարտին հասնի ձևափոխումների կամ ուսման շրջանը: Կարող է սերտ շփում պահանջվել ընկերների կամ ծնողների հետ: Տնեցիների հետ շփման մեջ ցանկալի է ավելի շատ հանդուրժողականություն դրսևորել:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար դրական օր է, ընդ որում՝ բազում լավ միտումներ փոխկապակցված կլինեն: Հնարավոր են ոգեպնդող հաճելի նորություններ: Հաջողություն և մեծ արդյունավետություն են խոստանում ցանկացած տիպի շփումները, ուղևորությունները, գործնական կամ ռոմանտիկ նախաձեռնությունները: Մարդիկ և հանգամանքներն ընդառաջ կգնան ձեր ցանկություններին: Ավելի լավ է չհետաձգել ծրագրերը, քանզի շուտով ճանապարհների մի մասը կարող է փակվել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը թույլ է տալիս շահեկանորեն ներդնել միջոցները: Լավ պահ է ծրագրված գնումների, այդ թվում՝ տեխնիկա, էլեկտրոնիկա, նվերներ, օծանելիք ձեռք բերելու համար: Միաժամանակ այսօր նյութական վիճակի կայունացման օր է: Վիճակի լավացման կարող եք հասնել ինչպես գումարային մուտքերի, այնպես էլ բյուջեն խելամտորեն կառավարելու շնորհիվ: Օրինակ՝ թանկ, բայց որակյալ ապրանքն արդյունքում կարող է ավելի էժան նստել ձեզ վրա, քան էժան ապրանքը:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս չարհամարհել լավ հնարավորությունները, գնահատել իրենց ժամանակն ու ջանքերի արդյունքները: Որպեսզի հաջող օրն անիմաստ չանցնի, արժե զոհաբերել մանրուքները և կենտրոնանալ գլխավորի վրա: Ավելի լավ է չհետաձգել կարևոր հանդիպումները, կարծիքներով փոխանակումը, ձեր աշխատանքների ներկայացումը, գաղափարների ժողովրդականացումը, տաղանդների ցուցադրությունը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում սևեռվել իրենց վրա և իրադարձություններին նայել բացառապես սեփական դիրքերից: Լավ կլինի մասնակցել միջոցառումների, լինել ընկերախմբում, ընդունել հյուր գնալու հրավերը: Թարմ գաղափար կարող է հաղորդել նոր գնումը: Չարժե խուսափել փոքրիկ փորձարկումից: Օգտակար կլինի հետևել նորություններին, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանք ձեզ չեն վերաբերում. հնարավոր է ընդլայնեք աշխարհայացքը, բարդ խնդրին լուծում գտնեք:

1152


Այս թեմայով Մահացել է սիրված դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը Կան համացանցում մի շարք փաստեր ,որ Ասյա Խաչատրյանն ուղիղ տեքստով հայհոյում է հայ ֆեյսբուքյան օգտատերերին՝ պաշտպանելով ադրբեջանցիներին Աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին` խնդրելով արձակուրդը դարձնել 6 ամիս