Պաշտպանության նախարարը հանդիպել է Միխայիլ Գալուստյանի հետ

-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը IV Բանակային միջազգային խաղերի անցկացման շրջանակում այցելել է ՌԴ զինված ուժերի «Պատրիոտ» ռազմահայրենասիրական մշակույթի և հանգստի զբոսայգու ռազմամարտավարական խաղերի կենտրոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատրիոտ» զբոսայգու ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցևի և Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Գալստյանի: Կողմերը փոխանակվել են երկու երկրների երիտասարդության հայրենասիրական դաստիարակության փորձով՝ հայրենասիրության, քաղաքացիության և առողջ ապրելակերպի ձևավորման նպատակով:

Տոնոյանը բարձր է գնահատել ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացման մակարդակը «Պատրիոտ» զբոսայգու հարթակում: Միխայիլ Գալստյանը կիսվել է ռազմամարտավարական խաղերի զարգացման իր փորձով և իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում այդ գործունեության հետագա համագործակցության և զարգացման համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության մասին:

4592


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)