Փաշինյանը փոխում է խաղը


-ը գրում է.

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնական որոշում չունենալու դեպքում ԵԼՔ դաշինքի յուրաքանչյուր անդամ, կուսակցություն՝ կկայացնի իր ճանապարհի որոշումը: Նման հայտարարություն  է արել ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ստսացվում է ՝ կամ դաշինքի մաս կազմող մյուս երկու ուժերը միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով: Այս պարագայում կարելի է ենթադրել, որ Փաշինյանն, իր կուսակցությամբ, հանդերձ կշարունակի մնալ ԵԼՔ-ի կազմում:

[advert]

Ավելի բարդ է մյուս երկու քաղաքական ուժերի հարցը. չէ՞ որ այլ տեղ, քան Ազատության հրապարակն է, նրանք չունեն, իսկ խորհրդարանական պայքարը, ինչպես ցույց է տալիս կյանքը՝ արդյունավետ չէ: Էդմոն Մարուքյանը և Արամ Զ. Սարգսյանը կարող են այլընտրանքային որոշում կայացնել՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածությունը, դրանով իսկ կոնսենսուսի հասնել Ազատության հրապարակ չգնալու հարցում: Սակայն Փաշինյանը գնում է ընդհուպ լատենտ շանտաժի՝ բավական բաց տեքստով հայտարարելով, որ իր քաղաքական նպատակի և հաշվարկի համար պատրաստ է նույնիսկ գնալ ԵԼՔ-ը քանդելուն, իհարկե ոչ ուղղակի, այլ հարցը դնելով «կամ-կամ» տրամաբանությամբ: Նա կսպասի, որ իրեն հեռացնեն, այսինքն՝ քանդելու քայլն անեն մյուսները, ոչ թե կանի ինքը:

Մեկ ամիս առաջ ԵԼՔ-ը նախաձեռնեց գնաճի դեմ փողոցային պայքար՝ հայտարարելով, որ խորհրդարանում ամեն ինչ սպառված է: Բայց, ինչպես ցույց տվեցին, ըստ էության, երկու անհաջող բողոքի երթերը, ԵԼՔ-ի համար ամեն ինչ սպառվեց նաև փողոցում: Համենայն դեպս, դաշինքի փորձը ձախողվեց: Այժմ Փաշինյանը, թեկուզ և միայնակ, սակայն գնում է  նույն ճանապարհով՝ «ով ինձ հետ չէ՝ իմ դեմ է» կարգախոսով: Այս մարտավարությունը իհարկե հաճախ է հաջողություն բերում, սակայն հաշվի առնելով ԵԼՔ-ում առկա՝ առանց այդ էլ լարված իրավիճակը, այն փաստը, որ Փաշինյանը ինքն է իրեն գործուղում Ազատության հրապարակ, այլ ոչ թե հանրությունը, վկայում է՝ նման գործելաոճը ավելի շուտ կհանգեցնի ԵԼՔ-ի կազմաքանդմանը, քան նշմարելի հաջողությունների:
 

Ստելլա Խաչատրյան

LURER.com

647


Այս թեմայով VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում Աննա Հակոբյան. «Սերն օգնում է ամեն ինչ հաղթահարել»