Պարզվել է Փաշինյանի գտնվելու վայրը

Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում: Այս մասին տեղեկացվել է  Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանն այսօր ոստիկանության կողմից բերման են ենթարկվել՝ չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը։

x