Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո


-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ արտահայտվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանը:

«Դա խայտառակություն է, որ մենք չենք կարող ընտրել ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնյայի»,-ասել է Բելառուսի նախագահը՝ ռուս լրագրողների հետ Մինսկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Интерфакс-Запад»-ը:

Լուկաշենկոն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ընդառաջ գնան ՀԱՊԿ այլ երկրներին, քանի որ հենց Երևանն է ներքաշել կազմակերպությանն իր ներքին քաղաքական խնդիրների մեջ:

«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (խոսքը Ստանիսլավ Զասի մասին է): Խելացի տղա է, մեծ փորձ ունի: Նա պետական քարտուղար է, բոլոր նախագահները գիտեն նրան: Ես այս քայլը կատարում եմ, որ այսուհետև  գործող տաղանդավոր գեներալներին նշանակենք` ցույց տալու համար ՀԱՊԿ-ի կարևորությունը»,-ընդգծել է Ա.Լուկաշենկոն:

Լուկաշենկոն նշել է, որ Զասը կայցելի ՀԱՊԿ-ի անդամ երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան։ 

«Հնարավոր է՝ Զասը բոլորի համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ։ Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց։ Չէ որ բոլորս մարդ ենք»,-ասել է Բելառուսի նախագահը։


Այս թեմայով Մարդկանց խաբել են, գցել ու օգտագործել. ականատես- տուժողը՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի մասին «Պարո´ն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք թաղապետի ստատուսագիր տեղակալին». Դավիթ Խաժակյան Ապշած եմ, որ դուք, ազատական ուժ լինելով հանդերձ, հող եք նախապատրաստում, որ մենք գրաքննություն սահմանենք. Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին