Ում էր կասկածում Նիկոլ Փաշինյանը 2004 թվականին՝ իր մեքենան պայթեցնելու մեջ

-ը գրում է.

Հատված ՉԻ թերթից — No 424 (ինտերնետային No 584), Նոյեմբերի 23, 2004 թ., երեքշաբթի

ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Այսպես բնորոշեց դեպքը թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը

Նոյեմբերի 22, ժամը 20:40-ի սահմաններում, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության գրասենյակի մոտ պայթեցվել է խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը հիմնականում վարում էր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Երբ հասանք դեպքի վայր, արդեն լրագրողներ եւ քաղաքական գործիչներ էին հավաքվել: Ավտոմեքենան համարյա ամբողջությամբ այրվել էր: Նախ ասենք, որ չնայած մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին, որ մեքենան այրվել, հետո պայթել է, սակայն թե թերթի աշխատակիցները, թե ականատեսները միաբերան պնդեցին, որ նախ տեղի է ունեցել պայթյուն, որին հետեւել է ավտոմեքենայի այրումը:

Դեպքից մոտ մեկ ժամ հետո Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիս անցկացրեց: Նա հայտարարեց, որ այս դեպքի հետ կապված որոշակի կասկածներ ունի:

Նախ, նշեց, որ դեռեւս ուրբաթ օրը ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ բավական խիստ խմբագրական հոդված էր տպագրվել, որից հետո մտածել է, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ:

Սակայն «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը շտապեց ավելացնել, որ դա ամենեւին էլ չի նշանակում, թե ինքը Հայկ Հարությունյանին է կասկածում: Ավելին, Ն. Փաշինյանը նախաքննչական մարմիններին խորհուրդ տվեց այս պայթյունի հետ կապված առաջին հերթին ստուգեն «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վարկածը:

Ըստ Ն. Փաշինյանի, նման կասկածների տեղիք է տալիս այն, որ դեռեւս ս.թ. օգոստոսին, Աթենքի օլիմպիական խաղերից հետո, որտեղ մեր մարզիկների ելույթները տապալվեցին, «Հայկական ժամանակը» թերթի առաջին էջում տպագրեց ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանի, Գագիկ Ծառուկյանի նկարները եւ Ռ. Քոչարյանի ծաղրանկարը:

Ահա այդ հրապարակումից հետո Գագիկ Ծառուկյանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բազմիցս փորձել է հանդիպել իր հետ, սակայն ամեն անգամ «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը մերժել է: Դրան հետեւել է Գ. Ծառուկյանի սպառնալիքը, թե դա Ն. Փաշինյանի վրա էժան չի նստի:

Ն. Փաշինյանը նշեց նաեւ, որ Գ. Ծառուկյանին կասկածում է նաեւ այն պատճառով, որ մի քանի օր առաջ թերթը արտատպել էր «Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանի հոդվածը, որը կապված էր Ծաղկաձորում Գ. Ծառուկյանի կողմից որոշ հողատարածքների ձեռքբերման հետ:

Ասուլիսից հետո մենք կապվեցինք նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ եւ խնդրեցինք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ:

Գ. Ծառուկյանը նախ իր տարակուսանքը արտահայտեց Նիկոլ Փաշինյանի կասկածների առթիվ` նշելով, որ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրին ընդհանրապես չի սպառնացել, բայց եթե այս դեպքի հետ կապված իր հանդեպ կան կասկածներ, ապա իրավապահ մարմինները կարող են ստուգել բոլոր վարկածները՝ առանց բացառության:

|
5330


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա