Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները


-ը գրում է.

Սոցցանցերում այսօր բուռն քննարկվում է պոռնոգրաֆիական մի տեսանյութ և կապվում Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Նշվում է, որ տեսանյութի «հերոսուհին» հենց քաղաքապետն է:

«Սաքուլիկը» հրաժարական տվեց

Աննա Հակոբյան. «Սերն օգնում է ամեն ինչ հաղթահարել»

ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում Դիանա Գասպարյանը, սակայն, հերքեց, թե ինքն է տեսանյութում պատկերված կինը՝ շեշտելով, որ այդ կինը գուցեև որոշակի նմանություն ունի իր հետ, բայց դա ինքը չէ․ «Ես այդ այլանդակությունը չեմ ուզում մեկնաբանել։ Ինձ մի թեթև ճանաչողները շատ լավ տեսնում են, որ այդտեղ ես չեմ։ Ընդ որում, տարածվում է մոնտաժված տարբերակը, բայց վաղուց գտնվել է դրա օրիգինալը, որտեղից շատ ավելի պարզ է, որ այնտեղի աղջիկը միգուցե շատ ավելի գրավիչ է, քան ես և որևէ նմանություն չունի ինձ հետ»,-փորձեց վստահեցնել Գասպարյանը։

Նորընտիր քաղաքապետը նշեց, որ միգուցե մոնտաժված տարբերակում ինչ-որ հատուկ միջամտություն անելու պատճառով իրեն վատ ճանաչողների մոտ կարող է կարծիք ստեղծվել, թե ինքն է, բայց օրիգինալում ակնհայտ է՝ այդ աղջիկը կապ չունի ինձ հետ։ Նա նշեց՝ տեսանյութը տարածողները քրեական պատասխանատվության են ենթարկվելու ստոր արարքի համար։ 

Գասպարյանը նաև տարածողներին պատասխանատվության ենթարկելու մասին խոսեց. «Պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ թե նրա համար, որ տեսանյութում ես եմ և իմ անձնական կյանքին է վերաբերում, այլ՝ քանի որ պոռնոգրաֆիական նյութեր տարածելը քրեորեն պատժելի հանցագործություն է, առավել ևս՝ երբ փորձ է արվում դա կապել իմ անվան հետ։ Եթե համընկնի, որ տարածողները գտնվեն իմ քաղաքական հակառակորդների ճամբարում, դա արդեն այլ կոնտեքստ է պարունակում»,-նշեց նա։

Գասպարյանի խոսքով՝ ինքը կասկածներ ունի, թե ովքեր են տեսանյութը տարածողներն ու իր անձի հետ կապողները․ «Էջմիածնում շատ շրջանակներ չէին ցանկանում, որպեսզի քաղաքում լինի օրենք և լինի քաղաքապետ, որի դուռը իրենք չեն կարող ցանկացած պահի բացել կամ մեկ զանգով կանչել այս կամ այն ժամանցի վայր, կամ ուտել-խմելու տեղ: Այդ անձինք ամեն գնով համախմբվում էին այլ թեկնածուների շուրջ և փորձում Էջմիածնում հակահեղափոխություն անել, ինչը չհաջողվեց պարզապես»,-ասաց Դիանա Գասպարյանը։

Նկատենք նաև, որ բացի տարածվող տեսանյութից, Դիանա Գասպարյանի անունը որոշ օգտատերեր կապում են նաև  Նիկոլ Փաշինյանի եղբոր որդու՝  Սիփան Փաշինյանի անվան հետ․ «Ես և Սիփան Փաշինյանը երկար տարիներ եղել ենք շատ լավ ընկերներ։ Դա շատ լավ գիտեն իմ և նրա ընդհանուր ընկերները։ Մեր միջև ընկերականից զատ հարաբերություն չի եղել։ Նա մի քանի անգամ եղել է մեր տանը, ինչը կարող են փաստել բազմաթիվ մարդիկ»,- պարզաբանեց Գասպարյանը՝ բամբասանք որակելով տարածված խոսակցությունները, թե Սիփան Փաշինյանի հետ հարաբերությունները անցնում են ընկերականի սահմանները:

Հավելենք, որ տեսանյութը համացանցում հրապարակվել է 6 տարի առաջ, սակայն ակտիվ շրջանառության մեջ է դրվել մի քանի օր առաջ միայն:

Սոնա Հարությունյան


1094


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան