Ոստիկանությանը հեռացրին. Ինչ է կատարվում


-ը գրում է.

Շատերն են նկատել, որ մի քանի օր շարունակվող հանրահավաքներն ու երթերը, փողոցների շրջափակումն ու այլ ակցիաներն անցնում են առանց ոստիկանության: Նրանք հիմնականում չկան, կամ քիչ թվով պարզապես հեռվից հետեւում են իրադարձություններին: Նույնիսկ երթերի ժամանակ ոստիկանները չկան:

Քաղաքական ու քաղաքացիական ակտիվության նախորդ փուլերում հազարավոր ոստիկաններ էին գտնվում փողոցներում:

[advert]

Ի՞նչ է կատարվում: Օրենքով կարծես թե նրանք պարտավոր են ներկա լինել կամ ուղեկցել երթերը, կարգավորել երթեւեկությունը:

 

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերն այսօր երթի ժամանակ տհաճ միջադեպի մեջ ընկան՝ վարորդները դժգոհում էին նրանցից, իսկ մեկի հետ, ով պահանջում էր հարգել իր իրավունքը եւ բացել ճանապարհը, տեղի ունեցավ քաշքշուկ: Նման դեպք եղել էր նաեւ մի քանի օր առաջ:

 

Հնարավո՞ր է՝ պատճառներից մեկն այն է, որ այդպիսով փորձ է արվում իրար հակադրել ցուցարարներին ու մյուսներին: Երբ երթերն ուղեկցում էին ոստիկաններ, նման միջադեպեր չէին լինում:

 

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը խնդիր են դրել տապալել քվեարկությունն Ազգային ժողովում, շենքը շրջափակելու միջոցով: Քվեարկությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, շարժման ղեկավարները հույս ունեն, որ մինչեւ այդ օրը կհավաքվեն այնքան մարդիկ, որ հնարավոր լինի իրականացնել շենքի շրջափակումը եւ ճեղքումը:

 

Կհավաքվի՞ այդքան մարդ, դժվար է ասել: Շարժման ղեկավարները երթերի միջոցով կոչ են անում միանալ իրենց ու չկասկածել իրենց ազնվությանը, կոչ են անում գիշերները մնալ հրապարակում, իրականացնում են ակցիաներ՝ ցույց տալու համար, որ բոլոր դռները հնարավոր է բացել:

 

Այս ֆոնին, ոստիկանության ներկայությունը, չնայած կազմակերպիչները խոսում են բացառապես խաղաղ պայքարի մասին, կարող է հանգեցնել բախման, ինչն իր հերթին կարող է շատացնել մարդկանց քանակը հրապարակում: Հնարավոր է, ոստիկանության «բացակայությունը» պայմանավորված է նաեւ սրանով: Եվ այդ պատճառով են ՀՀԿ նիստն արել Ծաղկաձորում ու առաջադրել Սերժ Սարգսյանին: Ցուցարարներն, օրինակ, մտադիր էին շրջափակել ՀՀԿ-ի շենքը:

 

Հնարավո՞ր է բախում չլինի այն դեպքում, եթե ցուցարարները փորձեն ճեղքել ոստիկանական շղթան արդեն Ազգային ժողովի մոտ: Եվ նշանակություն ունի՞՝ որքան մարդ կհավաքվի, թե ոչ: Այսօր Հանրային ռադիոյում երկու ոստիկանների դիմադրությունը հաղթահարելը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց որպես նախադեպ, որ հնարավոր է խաղաղ ձեւով ճեղքել ոստիկանական շղթան:

 

Իսկ մինչ այդ, առայժմ ոստիկանությունը չկա, միայն պարբերաբար հրապարակում է կոչեր ու զգուշացումներ հասարակական կարգը չխախտելու վերաբերյալ:

 

Լռում է նաեւ ոստիկանապետը, նա լռում էր նաեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Ոստիկանապետի լռությունն այն ժամանակ ի վերջո «արժեցավ» ոստիկանության դաժան գործողություններ մի շարք դրվագներում:

 

Այս անգամ ոստիկանության պահվածքը արդյոք «անիշխանության» հետեւանք է, եւ ի վերջո պետք է ցույց տա, որ Սարգսյանն «անփոխարինելի է» անվտանգության հարցերում: Եվ այս ֆոնին էլ տեղի ունենա ոստիկանության «ռեաբիլիտացիան»:

Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահ...

Միջադեպ Ծառուկյանի ելույթի ժա...

873


Այս թեմայով Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ) Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ Արմավիրում հավաքվում է քաղաքի գլխավոր տոնածառը. Դավիթ Խուդաթյան