Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը պատրաստվում է մեկնել մարտական դիրքերը պաշտպանելու

-ը գրում է.

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օգոստոսի 18-ին խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ:

Ինչպես տեղեկացրին հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու:

Խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ:


«Ոստիկանության զորքերը առանձնանում են իրենց կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասել է ոստիկանության պետը:


Վալերիյ Օսիպյանը հիշեցրել է, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը որքան կազմակերպված և պատվով կատարեց իր խնդիրը, օրինակ բերեց, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության հետ կապված այլ հարցեր ևս: 
Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցել է, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու:
Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն է մաղթել.

«Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,-ասաց ոստիկանության պետը:

2368


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա