Օսիպյանը կուռկուռի ձագ ա դառել, ծեծել եմ, չափալախել, պագոնները պոկել եմ. հրապարակվեց գաղտնալսումը.


-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատարանում այսօր հրապարակվեց ծռերի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները: Այդ գաղտնալսումներում հիմնականում շոշափվում էր Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, գնդի գրավման օրերին պատանդառված Վալերի Օսիպյանի անունը:

 

Մասնավորապես մեղադրող դատախազները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»,- դիմելով Գնելին՝ ասում է Աշոտ Պետրոսյանը: Ապա Գնելը հետաքրքրվում է նրանից. «Չի՞ ասում ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան՝ Աշոտ Պետրոսյանն ասում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել, ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը:

 

Խոսակցություններից մեկում հնչում է նաեւ այսպիսի արտահայտություն. «Օսիպյանին պետք ա աջ ոտից խփենք, իսկ ժողովուրդը թող զինվի բենզինով»։

 

Ապա մեղադրողները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի եւ մի տղամարդու հեռախոսային խոսակցության վերծանում, որտեղ տղամարդը կշտամբել է Բարսեղյանին հայի վրա կրակելու, ոստիկան սպանելու համար (Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկան Արթուր Վանոյանին եւ Յուրի Տեփանոսյանին սպանելու համար,-հեղ.): Տղամարդը, դիմելով Բարսեղյանին, ասում է, որ նա գյուղի պատվի հետ է խաղացել, ի պատասխան՝ Սմբատն էլ հորդորում է ոտքի ելնել, քանի որ  հեղափոխությունը սկսվել է. «Ամոթ է, վերջ տուր, գնա տուն»,- ասում է տղամարդը:

ՏեսագովազդԲաց թողնել

Հայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները

Արփինե Հովհաննիսյան՝ 165 ձայն...

1577


Այս թեմայով Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։17-ի դրությամբ Ընտրակաշառքի դեպքեր. 76 ահազանգ է ստացվել, որից 5-ը՝ ընտրակաշառք տալն է, մյուսները՝ այլ բնույթի Վրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը