Օգնել է պետք երկվորյակներին թողած փոքրի՜կ մայրիկին․․․


-ը գրում է.

Երկվորյակ մանկիկների պատմությանն եմ ուշադիր հետևում և ինչն է զարմացնում ինձ․ բոլորն ուզում են օգնել փոքրիկներին անգամ նրանց խնամակալությունն են ուզում վերցնել։ Տվեք մեզ, կպահենք,- անընդհատ այս նախադասությունն եմ հանդիպում։

Բայց մոր մասին․․․ Արձագանքներից հասկանում եմ, որ Գյումրիում երևի այդպիսի տուն չկա, որ չցանկանա երեխաներին տեսնել, օգնել։ Կամ ինչու միայն Գյումրիում։ Ողջ Հայաստանը Գյումրի է դարձել։ Հասկանում եմ այդ բարությունը, բայց դա կիսատ- պռատ բարություն է։ Երբ արդեն հայտնվել է մայրը, ով ընդամենը 18 տարեկան է, նրան օգնել է պետք։ Փոքրիկ մայրիկի զրույցներից հասկանում եմ, որ նա հոգեբանական ծանր վիճակում է։ Նյութականից առաջ հոգեբանական օգնություն է պետք։ Օգնել, որ նա երջանկության թռչնակներին բաց չթողնի։ Սովորեցնել, որ հանրության պարսավանքի վախը ոչի՜նչ է այդ երջանկության զորեղ ուժի դեմ։ Վերականգնել հավատը սեփական ուժերի հանդեպ, "ոտքի կանգնեցնել"։ Իսկ դրան մեծապես կօգնեն փոքրիկները։ Հոգեբանական լուրջ աջակցություն է պետք, որովհետև «կոտրված սրտի հետ գործ ունենք»։ Իրադրային պայմաններում էմոցիոնալ որոշում է կայացրել, ինչպես կամրջից ցած նետվողը կաներ։ Հիմա, համոզված եմ, ուշքի է եկել։ Օգնել է պետք փոքրիկ մայրիկին․․․ Նրանից լավ ոչ ոք չի կարող մանկիկներին տանել մանկության գունավոր արահետներով։ Բոլորն ասում են՝ օգնենք մանկիկներին։ Օգնենք, որովհետև նրանք անպաշտպան են։ Հազար այո՜։ Բայց դրա կողքին ասենք՝ օգնե՜ն ք փոքրիկ մայրիկին։ Փրկենք փետուրից հյուսած մի փոքրիկ ու անպաշտպան բուն։ Հասմիկ Բաբաջանյան

Ասել, թե Սասուն Միքայելյանն է...

ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղոր...

3132


Այս թեմայով Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ) Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ Արմավիրում հավաքվում է քաղաքի գլխավոր տոնածառը. Դավիթ Խուդաթյան