Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի վարորդի դին


-ը գրում է.

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Այդ ո՞ւմ դեմ ես դուրս եկել, արա՛

2019-ը Խոզի տարի է. ինչպիսին ...

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 73 հերթապահ խումբը:

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին:

Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: 

Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Հալաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքներն էլ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է, իսկ իրավապահներին ահազանգել է Ազգային ժողովի աշխատակազմի առաջատար մասնագետ էդմոն Գիգոլյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


1751


Այս թեմայով Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել է Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի վարորդի դին Արտակարգ իրավիճակ ՀՀ կառավարությունում. քաղաքացին նռնակով ցանկացել է մտնել շենք Ահասարսուռ դեպք Բրյուսովի անվան համալսարանում. ուսանողուհիներից մեկին դանակահարել են, այնուհետև արյունահոսող աղջկան տեղափոխել են հիվանդանոց