Ո՞ւմ համար կաշխատեն ռեյտինգայինով առաջադրված օլիգարխները


-ը գրում է.

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն կարող է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, անչափ ուշագրավ հարց է առաջ գալիս՝ իսկ ո՞ւմ համար են այս ընտրություններին մասնակցելու նախկին իշխանության մաս կազմող օդիոզ դեմքերը: Այս հարցը անչափ կարևոր է այն պարզ պատճառով, որ հենց օդիոզ օլիգարխները կամ նախկինում իրենց վստահված տարածքներում մինի-ֆեոդալներ հանդիսացող դեմքերը ինչիպիսի քաղաքական կողմնորոշում կնախընտրեն այս անգամ:

ՈՒՂԻՂ. Զվարթնոցում» դիմավորու...

Աննա Հակոբյան. «Սերն օգնում է ամեն ինչ հաղթահարել»

Եթե հանրապետական օլիգարխները, աշխատեն հօգուտ ՀՀԿ-ի՝ դա տրամաբանական կլինի: Հասկանալի է, որ անգամ ՀՀԿ ֆրակցիայից անջատված և հեռացած պատգամավորները այդ որոշումը կայացրել են ոչ թե ինքնուրույն, այլ Սերժ Սարգսյանի անմիջական հորդորով, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան ապահովագրել իրենց բիզնեսները: Ընտրությունների ժամանակ, սակայն, այդ նույն հեռացած վտակները կաշկանդված չեն լինի աշխատել մայր գետի համար:

Եթե օդիոզներից անգամ մեկը աչքի ընկնի նախորդ իշխանությունների համար աշխատելով, ապա կարելի է ասել, որ դա կնշանակի՝ խաչ քաշել հեղափոխության արձանագրած սկզբունքների և արդեն իսկ արձանագրված հաջողությունների վրա: Պատճառն էլ պարզ է, հեղափոխությունը իրականություն դարձավ որովհետև հասարակությունը ոտքի էր կանգնել ընդդեմ հենց այդ նույն ֆեոդալ-իշխանիկների, որոնք տարիներ շարունակ կեղեքել են քաղաքացիներին, մարզերը թաղել կոռուպցիայի և թալանի մեջ: Օրինակները բազմաթիվ են՝ Արայիկ Գրիգորյան, Հովիկ Աբովյան, Սամվել Ալեքսանյան, Մհեր Սեդրակյան և այլոք: Հեղափոխությունը իրականություն դարձավ հենց նմաններին մերժելով, և արդեն իսկ կարելի է կանխատեսել այդ նույն հասարակության ռեակցիան, երբ այդ նախկին ֆեոդալները սկսեն ծառայություններ մատուցել նոր իշխանություններին…

Ս.Խաչատրյան


246


Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին