Նոր Տարվա առաջին 3 օրերից հետո ևս քանի օր ենք մնալու տանը. Կարծես տոները երկարեցին


-ը գրում է.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատե­լու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հա­վանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետր­վարի 6-ին:

Հիմնական զեկուցողը սո­ցապ նախկին փոխնախարար Թադե­ւոս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագծի հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ թավշյա հեղափոխու­թյունից հետո:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2018 թվականից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանո­րը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հա­նել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Այ­սինքն՝ ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը եւ հունվարի 6-ը: Պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տրամադրված չէ Ամանորը տոնել ըն­դամենը 3 օր»:

ՏեսագովազդԲաց թողնել

Դավադիրները գաղտնալսման երկրո...

ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղոր...



Այս թեմայով Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ) Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղափոխվել է «գաի պլաշչադկա». նա կասկածվում է վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ Արմավիրում հավաքվում է քաղաքի գլխավոր տոնածառը. Դավիթ Խուդաթյան