Նոր մանրամասներ Խաչատուրովի գործից

-ը գրում է.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը Հատուկ քննչական ծառայություն միջնորդություն է ներկայացրել, որպեսզի թույալտրվի Յուրի Խաչատուրովին մեկնել Մոսկվա՝ աշխատանքի։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը խափանման միջոց կիրառված գրավի դեպքում մեղադրյալի համար որևէ պարտականություն չի սահմանում։

«Յուրի Խաչատուրովը միջազգային կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարն է։ Նա ունի անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անբարենպաստ հետևանքից խուսափելու համար ՀՔԾ միջնորդություն ենք ներկայացրել, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,ասաց Պողոսյանը։

Փաստաբանը նկատեց, որ Խաչատուրովը իր գտնվելու վայրի մասին վարույթն իրականացնող մարմնին հայտնել է և պարտավորվել է անհրաժեշտության դեպքում ներկայանալ 

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Յուրի Խաչատուրովին ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ Սահմանադրական կարգը տապալելու համար։

837


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)