Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարներին կոչ է արել

-ը գրում է.

Աղքատության հաղթահարումը կառավարության առաջնահերթություններից է, բայց դա մենք պատկերացնում ենք ոչ միայն մարդկանց սոցիալան աջակություն ցուցաբերելով, այլ՝ քաջալերելով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց աշխատանքով աղքատությունը հաղթահարել։ Այդ մասին  օգոստոսի 11–ին, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ակնկալում է, որ Իջեւանի տարածարջանի համայնքների ղեկավարները կներկայացնեն իրենց հաջողությունները, քանի որ իրենց համայնքները չեն խոշորացվել, և «երջանկությունն այստեղ կատարյալ է»։

տես նաև՝ Հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է. Ֆարմանյանը՝ քրոջը կալանավորելու որոշման մասին

«Համայնքի ղեկավարներ, խնդրում եմ համեստություն չանեք, և ձեր հաջողությունների մասին բարձրաձայնեք, որպեսզի մենք բոլորս տեղեկանանք»,– ասաց վարչապետը։

 

Դիտավան համայնքի ներկայացուցիչը բարձրացրեց անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների խնդիրը, նաեւ նշեց, որ համայնքում գործող ջերմոցային տնտեսությունները հիմնվել են բարեգործների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, սակայն արդեն այս պահին աջակցության կարիք չունեն, քանի որ այգիներն ու ջերմոցները մշակում են ինքնուրույն։

Փաշինյանը նշեց, որ ճանապարհների և ենթակառուցվածքների նորմալ գործունեության ապահովումը Կառավարության խնդիրն է. «Մեր քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի աշխատանքի քաջալերումը, այսինքն, ոչ թե սոցիալական աջակցության, սոցիալական օգնության քաջալերումը, այլ՝ աշխատանքի քաջալերումը։ Շատ ուրախ եմ, որ ձեր համայնքում այսպիսի գործընթացներ են տեղի ունենում, եւ աշխատանքի քաջալերման համար կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները»։

Անդրադառնալով ճանապարհի կառուցման անհրաժեշտությանը՝ Փաշինյանն ասաց, որ միջոցներ կկենտրոնացվեն ճանապարհներ կառուցելու եւ նորոգելու համար։

«Մարզի հետ կապված ամենակարեւոր առաջնահերթությունը Ջուջեւան– Նոյեմբերյան ճանապարհահատվածի նորոգումը, քանի որ դա խոչընդոտ է հանդիսանում զբոսաշրջության համար։

Մենք առաջնահերթ կզբաղվենք այն համայնքների ճանապարհներով, որտեղ անհրաժեշտ է քաջալերել աշխատանքը, որտեղ ինչ–որ տնտեսություն է սկսում աշխատել, որտեղ մարդկանց մտածողության մեջ փոխվել է մտածելակերպը, որ պետք է չաշխատել եւ նպաստ ստանալ, այլ պետք է աշխատել՝ նպաստ ստացողի ցուցակից դուրս գալու համար։

Աղքատության հաղթահարումը կառավարության առաջնահերթություններից մեկն է, բայց դա մենք պատկերացնում ենք ոչ միայն մարդկանց սոցիալան աջակություն ցուցաբերելով, այլ՝ քաջալերելով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց աշխատանքով աղքատությունը հաղթահարել »,– ասաց Փաշինյանը։

1413


Այս թեմայով Հայկ Մարությանը լավ սկսեց Նորընտիր քաղաքապետը կասեցրել է ապօրինի շինարարությունը. ՖՈՏՈ Մակրոնը հանդիպել է իր ապագա կնոջը 15 տարեկանում. Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ սիրո պատմությունը