Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի մասին (տեսանյութ)

-ը գրում է.

Մենք շատ լուրջ զբաղվում ենք ադրբեջանական տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի հարցով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Նոյեմբերյան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս կինս՝ Աննան, այցելել էր Կարեն Ղազարյանի ընտանիքին, և այդ այցելությունից հետո ուրախ ենք, որ նամակ փոխանցվեց, լուր եղավ, որ նա ողջ է»,– նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրեց՝ կառավարությունն ամեն ինչ կանի այդ խնդիրը լուծելու համար. «Արդարադատության նախարարությունը Կարեն Ղազարյանի դեպքից հետո շատ հրատապ և պրոֆեսիոնալ գործողություններ իրականացրեց ՄԻԵԴ–ում, շատ կարևոր որոշում ընդունեց Կարեն Ղազարյանի հետ կապված, ինչը պարտավորեցնում է Ադրբեջանի իշխանություններին ապահովել նրա անվտանգությունը։ Մնացածն արդեն բանակցությունների խնդիր է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել է ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է. «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, թե Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:

2529


Այս թեմայով Ամեն ինչ լավ ա լինելու․ Հեղափոխությունից հայտնի Լեյլա տատիկը միացել է հանրահավաքին՝ դուխով Սիրուշոյի հայրը՝ ի պաշտպանություն խնամու (տեսանյութ) Հովհաննես Դավթյանը՝ պաշտոնյաների զենքերի, Միկի Մաուսի, Նիկոլ Փաշինյանի և Մխիթարյանի մասին Երևանում համասեռամոլները ներխուժել են բաժին. 2 ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել (տեսանյութ) 2008-ին երկրի գլուխը Ռոբերտ Քոչարյանն էր, էլ ո՞վ պետք է մեղավոր լիներ Մարտի 1-ի համար