Նազարբաեւը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի թեկնածուին


-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Բելառուսի թեկնածու, երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին: Այս մասին Նազարբաեւը եւ Զասն այսօր խոսել են Աստանայում, հաղորդում է EADaily-ն:

«Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշում են կայացրել աջակցել Ձեր թեկնածությանը, որ առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Արդեն Բիշքեկում եք եղել: Ինչպես հայտնի է, Ղրղզստանը ներկայումս նախագահում է ՀԱՊԿ-ում: Համոզված եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել»,- հիշեցրել է Ղազախստանի նախագահը:

Աղբյուրի փոխանցմամբ, Նազարբաեւը կարծիք է հայտնել, որ Զասն ունի անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները այդ պաշտոնում աշխատելու համար: «Դուք զինվորական եք եւ համապատասխան կրթություն ունեք: Աշխատել եք Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի Գլխավոր շտաբում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցում եք տարբեր հանդիպումների եւ կոնֆերանսների: Մենք կաջակցենք ձեզ», - ընդգծել է նա:

Նշենք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ներկայացրել է իր թեկնածուին եւ խնդիրը Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ չի լուծվել: Այս մասին վկայում են հայկական եւ ռուսական կողմի հայտարարությունները:


Այս թեմայով Մարդկանց խաբել են, գցել ու օգտագործել. ականատես- տուժողը՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի մասին «Պարո´ն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք թաղապետի ստատուսագիր տեղակալին». Դավիթ Խաժակյան Ապշած եմ, որ դուք, ազատական ուժ լինելով հանդերձ, հող եք նախապատրաստում, որ մենք գրաքննություն սահմանենք. Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին