Նախ` նախագահ, ապա` ամուսին. Երևանում աղջիկը հարսի շորով ընտրության էր եկել (լուսանկարներ)

Երիտասարդ աղջիկը Երևանում ՌԴ դեսպանատուն քվեարկելու էր եկել հարսանեկան զգեստով, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Աղջկան հարսանեկան զգեստով տեսնելով` կանգնածները նրան առանց հերթ առաջ թողեցին։

«Կարևոր օր է ինձ համար, Ռուսաստանի ճակատագիրն է որոշվում այսօր», – Sputnik Արմենիային ասաց հարսը` Արուսյակ Օլքինյանը։

Նրա խոսքով` ինքն արդեն որոշել է, թե ով է հաղթելու ընտրություններին։

Քվեարկելուց անմիջապես հետո Օլքինյանը ապագա ամուսնու հետ եկեղեցի գնաց։


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել