Մի օր մտա ֆեյսբուք, տեսա՝ «Մերսեդես» եմ գնել․ Արարատ Միրզոյան


-ը գրում է.

«Ես երկու օր ֆեյսբուք չէի մտել, և երեկ, երբ, որ մտա ֆեյսբուք՝ հասկացա, որ գնել եմ մի «Մերսեդես», որը հետո դարձել է «Մայբախ», որն էլ հետո դարձել է զրահապատ, հետո F16-երով և միգերով ուղեկցվող սուզանավ, հետո իմացա իմ հոգևոր կրթություն ստանալու մասին լուր, պլաստիկ վիրահատությունների շարք է եղել՝ պարզվում է»,

-այս մասին այսօր ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով չդադարող այն խոսակցություններին, որ իր համար նոր մեքենա են գնել։


Այս թեմայով ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպիսին կլինի տարին Նիկոլ Փաշինյանի համար. աստղաբանը ներկայացնում է կանխատեսումները Ինչպես է Հրանտ Բագրատյանը լողում Վանա լճում. video ՏԵՍԱՆՅՈւԹ. Ծեծկռտուք ու կրակոցներ Երեւանի բակերից մեկում․ մասնակիցները հայտնաբերվել են