Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելու

Ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման և գազալցակայաններում գազի լիցքավորման հարցերը կարգավորելու համար սեղանին է դրվել նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կարգավորելու է նախկին օրենսդրության մեջ առկա բացերը և նպատակ ունի  նվազագույնի հասցնել հայտնաբերված խախտումները:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ գազալցակայններում թեև տեղադրված են հրդեհի և տագնապի ազդանշման համակարգեր, սակայն նկատում է, որ հնարավոր չէ ասել այս տեխնիկակն լուծումները լիարժեք լուծում են գազալցակայաններում առկա խնդիրները, թե՝ ոչ.

.«Միայն 2012-2018 թվականների ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 8-ը: Սա միայն հրդեհների վիճակագրությունն է: Ինչ վերաբերվում է գազաբալոններով մեքենաների դեպքերին, ապա այստեղ վիճակն այլ է՝ գրանցվել է 537 պայթյուն նույն ժամանակահատվածում: Սա խոսում է այն մասին, որ գազաբալոնների տեղադրաման և դրանց տեխնիկական փորձարկումների հարցում իրավիճակը շատ վատ է: Պայթյունների գերակշիռ մասը բալոնների խնդիրն է, հին գազաբալոններ են տեղադրվում, որոնք պայթում են 80 տոկոսով»,-ասաց Հայրապետյանը և նշեց, որ պայթյունի ամենաշատ դեպքը արձանագրվել է  2016 թվականին՝ 100-ի պայթյուն:

Ըստ Հայրապետյանի՝ առաջարկվող նախագծով հստակ կսահմանվեն այն կազմակերպությունների անունները, որոնք իրավունք կունենան գազաբալոն տեղադրել՝ ինքնաշեն տեղադրումների քանակը հասցնելով նվազագույնի: Գուցե վերահսկողության մի մասը տրվի ՃՈ-ին՝ տեխզնման կտրոնների վրա անհրաժեշտ նշումը պահանջելու մասով»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավորինս ցածր գնով են քաղաքացիները պարտավորված լինելու անցնել այս կարգին:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետսիսյանն էլ, անդրադառնալով իրականացված ուսումնասիրություններին, նշեց, որ ավտոմեքենաների վրա տեղադրվում են վկայագրում չանցած գազաբալոններ, դրանց տեղադրմանը մասնակցում են ոչ համապատասխան մասնագետներ: Այս, ինչպես նաև այլ բացերը վերացնելու համար այժմ պատրաստվել է օրենսդրական նոր նախաձեռնություն. «Գազաբալոնները պետք է վկայագրվեն և միայն համապատասխան կազմակերպությունները պետք է գազաբալոնները տեղադրեն: Նոր նախագծով կիրականավցի գազաբալոնի տեսազննում, չափի, ծավալի չափագրում: ԱԳԼՃԿ-ում գազաբալոնը չեն լիցքավորի, եթե վկայագիրը ցույց չտան, հակառակ պարագայում կտուգանվի»,-ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ նոր օրենսդրական նախագիծը քաղաքացիներին հասկանալի դարձնելու և նոր կարգով գազաբալոն լիցքավորելու նորմերն ընկալելի դարձնելու համար այն կդրվիր հանրային քննարկման: 

Աղավնի Սուքիասյան


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել