Մենուայի որդին դա չէր պատկերացնի

-ը գրում է.

Ժառանգություն կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրության համար առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Այսինքն Հովհաննիսյանը կգլխավորի Ժառանգության ցուցակը Ավագանու արտահերթ ընտրությանը եւ, եթե Ժառանգությունը հաղթի, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա քաղաքապետ:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ նախագահի ընտրությանը պաշտոնապես պարտված թեկնածուն առաջադրվում է քաղաքապետի ընտրությանը: 2009 թվականին դա արեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իհարկե բոլորովին այլ համատեքստում: Տեր-Պետրոսյանն այդիսով փորձեց Երեւանի քաղաքապետի ընտրությունն օգտագործել քաղաքական ալիք բարձրացնելու համար, ինչը չստացվեց:

Րաֆֆի Հովհաննիսյանն օրինակ 2013 թվականի նախագահի ընտրությունից հետո չառաջադրվեց քաղաքապետի թեկնածու, այլ առաջադրեց Արմեն Մարտիրոսյանին, թերեւս աչքի առաջ ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակն ու խուսափելով մեկ տարվա ընթացքում Վովա Գասպարյանի հետ երկրորդ անգամ Ծիծեռնակաբերդ քայլելու հեռանկարից:

Այժմ Հովհաննիսյանն առաջադրվում է նոր Հայաստանում, ինչն արդեն այլ լույսի ներքո է: Ընդ որում, նրա առաջադրումը անկասկած գույն է հաղորդելու Երեւանի քաղաքապետի ընտրությանը, թեեւ այն իհարկե գույնի պակաս արդեն իսկ չուներ: Այդուհանդերձ, Րաֆֆի Հովհաննիսյանը կհաղորդի թե գույն, թե համ, թե հոտ:

Նրանով Երեւանի Ավագանու արտահերթ ընտրությունն էլ ավելի հմայք կհաղորդի 2800-ամյա քաղաքի քաղաքապետի թեկնածուների ցանկին: Այդ ցանկը իսկապես տպավորիչ է, ինչպես ասում են՝ բոլոր ճաշակների համար՝ Զարուհի Փոստանջյան, Նաիրա Զոհրաբյան, Արարատ Զուրաբյան, Անահիտ Թարխանյան, Հայկ Մարության, Րաֆֆի Հովհաննիսյան: Լինելու են նաեւ այլ մասնակիցներ, օրինակ ԺՈՒԿ կուսակցությունն էլ հայտարարել է, որ կմասնակցի:

2800-ամյակի հոբելյանական տարում Երեւանի Ավագանու եւ փաստացի քաղաքապետի ընտրությունը առաջին անգամ լինելու է իսկապես բավական լայն, բազմազան: Նախկինում երեւանցիներին առաջարկվում էր համապետական ներկապնակի կիսապետական մի ստանդարտ, իհարկե ելնելով քաղաքական ժամանակից եւ իրողություններից:

Այդ իմաստով ներկայիս ընտրությունն աննախադեպ է եւ միանգամայն համարժեք թե նոր Հայաստանին, թե նաեւ Երեւանի 2800-ամյա կլոր հոբելյանին: Ավելին, կարելի էր հոբելյանը դարձնել էլ ավելի տպավորիչ եւ առաջադրել ուղիղ 2800 թեկնածու:

Դա կլիներ սերունդների նվերը Մենուայի որդուն՝ Արգիշտիին, որի մարմինը Խալդ Աստծո մեծությամբ կառուցեց Երեւանը, իսկ հոգին Խալդ Աստծո հետ կաղոթի Երեւանի համար:

2703


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա