Մարտի 8-ի աստղագուշակ


-ը գրում է.

Խոյ Խոյերին խորհուրդ է տրվում հիշել, որ այս օրը չի նպաստում հավասարակշռվածությանը, հակում է նեղացկոտության, դյուրաբորբոքության: Ամեն ինչ արժե անել ժամանակին, քանի որ ուշացած ջանքերը կարող են պակաս արդյունք տալ, ուղեկցվել չափից դուրս բուռն զգացմունքներով կամ այլ խնդիրներով: Եթե իրադարձությունները դուրս են եկել վերահսկողությունից, շուտով աստղերը ձեզ հնարավորություն կտան ռեաբիլիտացվելու:

Ցուլ Ցուլերի համար այս օրը հղի է զգացմունքային գերլարվածությամբ, որին կարող է հետևել ֆիզիկական հոգնածությունը: Հնարավոր են տարաձայնություններ հարազատների հետ: Որպեսզի ինքնատիրապետումը չկորցնեք ամենաանհարմար պահին, աստղերը խորհուրդ են տալիս ամեն ինչում պահպանել ոսկե միջինը, խուսափել ավելորդ մաքսիմալիզմից՝ ինչում էլ, որ դա լինի: Օրվա վերջում ձեզ համար մեծ նշանակություն կարող է ունենալ տնային մթնոլորտը:

[advert]

Երկվորյակ Այսօր իրենց առավել հարմարավետ կզգան սենտիմենտալ Երկվորյակները: Նրանք իրենց հիանալի կզգան հարազատների շրջապատում, սիրով կզբաղվեն անսովոր տնտեսական հոգսերով, կարող են հոյակապ խոհարար լինել և մտերիմներին ուրախացնել համեղ կերակուրներով: Ազատություն, նորություններ և արկածներ սիրող Երկվորյակները ստիպված կլինեն սպասել մինչ երեկո: Օրվա վերջում կարող է ուրվագծվել ռոմանտիկ ժամադրություն, երեկույթ:

Խեցգետին Այսօր Խեցգետինները անհանգիստ իմպուլսիվ ռոմանտիկներ կլինեն և ինչ-որ անսովոր բանի կարիք կզգան: Հնարավոր են վրդովեցուցիչ արարքներ, տրամադրության տատանումներ: Զգացմունքային փոփոխությունները և անկայուն իրադրությունը կարող են հանգեցնել նյարդայնության, վնասվածքների, վեճերի: Շատ Խեցգետիններ կարող են քմահաճ լինել, ագրեսիվ, խանդոտ: Նախաձեռնություններն այսօր անարդյունավետ կլինեն:

Առյուծ Առյուծներին խորհուրդ չի տրվում տրվել իրենց րոպեական քմահաճույքներին: Մինչ երեկո ինքնազգացողության և պահվածքի վրա կարող է ազդել զգացմունքային և հորմոնալ ֆոնը, ընտանեկան մթնոլորտը, մտերիմ ընկերների, ազգականների հետ փոխգործակցության բնույթը: Չարժե հիշել վիրավորանքները, անցյալը. դյուրաբորբոքությունը կարող է բարդացնել հարաբերությունները, որոնք ձեզ համար թանկ են, այդ թվում՝ հոգևոր համախոհների հետ:

Կույս Կույսերի մոտ այսօր հնարավոր են խնդիրներ չափի զգացումի հետ: Խնդիրներ ավելացնել կարող է անհամբերությունը, գործերի ընթացքն արագացնելու և ցանկալի իրադարձության գալուստը մոտեցնելու ձգտումը: Աստղերը հիշեցնում են, որ չափից դուրս էնտուզիազմը կարող է փչացնել լավ նախաձեռնությունը, իսկ եթե համառեք, ապա արդյունքը կլինի սպասվածի հակառակը: Արժե կրկնապատկել ինքնատիրապետումը, եթե ինչ-որ բանով ուժգին տարված եք:

Կշեռք Կշեռքների համար օրը հղի է գերլարվածությամբ, հոգնածությամբ, տարաձայնությունների սրմամբ: Հնարավոր է ռեսուրսների ոչ ռացիոնալ վատնում, ցուցադրական արարքների ձգտում: Ձեր ակտիվության հիմքում կարող են լինել ինչպես վեհ սկզբունքներ, այնպես էլ մանր շարժառիթներ: Խաղից ժամանակին դուրս գալուն կարող է խանգարել հավակնոտությունը: Մրցակցային պայքարի արդյունքը կարող է անկանխատեսելի լինել:

Կարիճ Կարիճներին օրը պարգևում է ոգևորություն, բայց ոչ ուժ: Հատկապես խորհուրդ է տրվում ուշադիր լինել այն Կարիճներին, որոնք գտնվում են գերհոգնածության փուլում. ֆիզիկական էներգիայի պակասն անձնական էնտուզիազմով փոխհատուցելու փորձը կարող է անհաջող լինել: Չարժե ձեզ վրա վերցնել ուրիշի գործառույթներ: Լարված, անկանխատեսելի պահեր են հնարավոր ճանապարհորդության ժամանակ, ծանոթ միջավայրից հեռու:

Աղեղնավոր Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում խուսափել զգացմունքներից, սակայն կարևոր է կառավարել դրանք: Օրվա ընթացքում հնարավոր է սթրես, հոգեկան ճգնաժամ: Ուժեղ անհանգստությունները պարտադիր չէ, որ կապված լինեն պարտության հետ, ընդհակառակը, շատ դեպքերում հենց դրանք անհրաժեշտ ազդակ կտան և հաղթանակի կբերեն: Հուսահատ քայլը կարող է օգնել կարգավորել բարդ գործը կամ դուրս գալ բացասական զգացմունքների թակարդից:

Այծեղջյուր Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում պահպանել զգոնությունը, քանզի մինչ երեկո իրադրությունը կոնֆլիկտային է: Ուշադրություն են պահանջում, նախևառաջ, բարդ, անկայուն հարաբերությունները: Բարձր զգուշություն է խորհուրդ տրվում նաև վերջերս սկսված կամ վերականգնված հարաբերություններում: Չարժե այս օրն ընտրել կարևոր հանդիպման, ճակատագրական ժամադրության, անհատական կամ համատեղ նախաձեռնության համար:

Ջրհոս Ջրհոսները կարող են շատ հոգսեր ունենալ և ոչ միշտ սեփական ցանկությամբ: Բացառված չէ, որ ձեր ժամանակը և հարմարությունները զոհաբերեք ի բարօրություն ուրիշի: Կարող է ուշադրություն պահանջել հրատապ գործը, ձեր կամ ուրիշի տունը, ընտանի կենդանին: Հուզմունքները կանդրադառնան ինքնազգացողության վրա, իսկ հիվանդությունները՝ տրամադրության: Կայունացման ստիպված կլինեք սպասել մինչ երեկո: Օրվա վերջում իրադրությունը կներդաշնականա:

Ձկներ Ձկներն այսօր շատ զգացմունքային են, հակված են շտապեցնել իրադարձությունները կամ թատերականացնել իրավիճակը: Հնարավոր է կա՛մ անակնկալ, կա՛մ սպասված, բայց հուզիչ պահ: Բացառված չէ սիրային կամ ստեղծագործական ճգնաժամը: Հնարավոր են անհանգստություններ երեխաների կամ հարազատների համար: Ձեր անհանգստության իրական պատճառը կարող է կապված լինել այլ փուլ կամ նոր որակի անցնելու հետ: Աստղերը հուշում են, որ կարող եք վստահել ճակատագրին:

1718


Այս թեմայով Մահացել է սիրված դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը Կան համացանցում մի շարք փաստեր ,որ Ասյա Խաչատրյանն ուղիղ տեքստով հայհոյում է հայ ֆեյսբուքյան օգտատերերին՝ պաշտպանելով ադրբեջանցիներին Աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին` խնդրելով արձակուրդը դարձնել 6 ամիս