Մարտի 27-ի աստղագուշակ. VIDEO

Խոյ

Խոյերն այսօր խաղաղասեր են և հակված չեն գովազդելու իրենց գործունեությունը: Զբաղմունքի և նախապատվությունների ընտրության հարցում դերակատարություն կունենա տրամադրությունը: Անհրաժեշտ զգացմունքային ալիքի վրա մնալուն կօգնի մեկուսացումը: Հնարավոր է խոհարարական արվեստի նրբությունների նկատմամբ հետաքրքրություն: Սիրո մեջ կարևոր է ինտիմ մթնոլորտը, հոգեկան ներդաշնակությունը: Օրվա երկրորդ կեսին կարող է ուժգնանալ ծուլությունը:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս այս օրն անցկացնել հարաբերական հանգստում, ինչ-որ ծանոթ, ոչ բարդ գործունեությամբ: Բացառված չէ, որ նման որոշման հանգեք ինտուիտիվ կերպով: Այդ դեպքում չարժե ձեզ ստիպել ձեր ցանկություններին դեմ գնալ: Օրվա սկզբում բնական կլինի չափավոր, անշտապ աշխատանքի ձգտումը: Երեկոյան գերակշռող վիճակ կարող է դառնալ երազկոտությունը, չեզոքությունը:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր չեն առանձնանում ձգտումների մշտականությամբ: Օրվա ողջ ընթացքում բացառված չեն հակասական ցանկությունները և տրամադրությունները, երկիմաստ նպատակները, դատարկ երազանքները: Կարող են նոր ուժ ստանալ հին կասկածները: Անհաջող պահ է անկեղծ շփման համար: Նպատակասլաց գործնական Երկվորյակներին օրը թույլ է տալիս ինչ-որ օգտակար բան անել իրենց ցանկությունների իրագործման համար:

Խեցգետին

Խեցգետիններին այսօր ուղեկցում է բնազդային վստահությունն այն բանում, որ ամեն ինչ ճիշտ են անում: Ոմանք պաշտպանություն կզգան ճակատագրի, վերին ուժերի կողմից: Նախաձեռնությունների համար ավելի լավ է ընտրել օրվա սկիզբը, հետո շատ բան իներցիայով կընթանա: Լավ է փոխգործակցել նրանց հետ, ում հետ ձեզ կապում է համոզմունքների ընդհանրությունը և գործնական հետաքրքրությունը: Անարդյունավետ կլինեն աշխատանքի, կարիերայի վերաբերյալ ծրագրերը:

Առյուծ

Ցանկությունների իրագործման համար Առյուծներին այսօր կարող է պահանջվել հարմարավետ, անվտանգ մթնոլորտ: Իրական զգացմունքները կբացահայտվեն վստահության, ինտիմ մթնոլորտում: Օրը հարմար է մասնավոր ծառայություններ մատուցելու, շրջապատից գաղտնի ինչ-ինչ քայլեր կատարելու համար: Կասկածամիտ Առյուծներին աստղերը հիշեցնում են, որ վախերն ու տատանումները զգալիորեն կնվազեցնեն ցանկացած գործունեության արդյունավետությունը:

Կույս

Կույսերն այսօր հակված են վստահելու նրանց, ում հետ գործ ունեն, սակայն աստղերը հիշեցնում են, որ վստահությունը պետք է խելամիտ սահմաններ ունենա: Կարող եք հաջողությամբ համատեղ բիզնես վարել կամ լավ ժամանակ անցկացնել ինտիմ մթնոլորտում, սակայն դա դեռ պատճառ չէ, որ մարդուն թողնեք ամբողջությամբ մուտք գործել ձեր անձնական տարածք: Անձեռնմխելի դաշտ կարող է լինել տունը, ընտանիքը, անձնական համոզմունքների ոլորտը:

Կշեռք

Կշեռքներին օրը թույլ կտա շեղվել գլխավոր նպատակից կամ արտաքինից թելադրված դերից: Օրը հարմար չէ արտաքին միջավայրի հետ ինտենսիվ փոխգործակցության, ելույթների, հրապարակային հայտարարությունների համար, անցանկալի է անձնական հանդիպումների համար: Լավ է զբաղվել մասնավոր գործերով: Հարմար պահ է փոխշահավետ ծառայություններով փոխանակման համար: Արժե ուշադրություն հատկացնել բուժական սնմանը:

Կարիճ

Կարիճները կարող են այս օրն օգտագործել գործնական, ընտանեկան և անձնական շփումների կայունացման համար: Մեծանում է հարաբերությունները վերականգնելու հավանականությունը: Փոխադարձ գործնական հետաքրքրությունը լրացնող կարևոր գործոն կլինի զգացմունքային ներդաշնակությունը: Մեծ դերակատարություն կունենա խառնվածքների, սովորությունների, տրամադրությունների նմանությունը: Այնքան էլ հաջող պահ չէ նոր կապերի զարգացման համար:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են այս օրը հատկացնել տնային գործերին, մտերիմներին հոգ տանելուն: Զգացմունքների ցանկացած արտահայտում այսօր ավելի լավ է լրացնել կոնկրետ գործերով: Ժամանակին պատրաստված ճաշը, հասցված դեղը, լվացված սպասքն ավելի ուժեղ էֆեկտ կունենան, քան պրակտիկ գործողություններով չամրապնդված սենտիմենտալությունը: Կարելի է ձեզ վրա վերցնել մաքրությունը կամ շան հետ զբոսանքը, կիրակնօրյա գնումները:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար հանգիստ և հաճելի օր է: Ամենաանհամբեր և նպատակասլաց Այծեղջյուրներին կարող է նյարդայնացնել ի հայտ եկած ընդմիջումը, սակայն նրանց օգտակար կլինի փոքր-ինչ թուլանալ: Օրը չի տրամադրում շտապողականության, օգնում է լիովին վայելել ընտրած զբաղմունքը կամ դերը, իրադրության նրբությունները: Կարևոր է ուշադրություն հատկացնել ոչ միայն հոգուն, այլև մարմնին:

Ջրհոս

Ջրհոսներն այսօր դեմ չեն տեղափոխվել երևակայությունների և զգայական ցանկությունների աշխարհ: Միաժամանակ կարող է ուժգնանալ զուտ ֆիզիկական հարմարավետության ձգտումը: Լավագույն պահը չէ արտաքին էֆեկտներին ուղղած գործողությունների համար: Ավելի լավ է ժամանակն անցկացնել ծանոթ մթնոլորտում, մտերիմ մարդկանց հետ: Բացառված չէ սեփական տան մասին երազանքը, հայրենիքի նկատմամբ կարոտը:

Ձկներ

Ձկները կարող են օրն անցկացնել սեփական պահանջների և սովորությունների համաձայն: Այսօր աճում է ընդհանուր զգացմունքայնությունը, ուժգնանում է երաժշտության, ցանկացած գործողության ենթատեքստի, հոգեբանական և էրոտիկ նրբությունների նկատմամբ ընկալունակությունը: Որպեսզի երևակայություններն իրականություն դառնան, չի խանգարի մի քիչ ջանք թափել: Ձեր գործերն ավելի լավ է գաղտնի պահել կողմնակի մարդկանցից: 


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել