Մարտի 20-ի աստղագուշակ

Խոյ

Եթե առավոտյան էներգիա չունեք, մի՛ փորձեք արհեստականորեն ձեզ թարմացնել, լողացե՛ք հոսանքի ուղղությամբ: Ազատ ժամանակ ունենալու դեպքում կարելի է քնել: Օրվա երկրորդ կեսը կավելացնի ուժերը, թարմություն կհաղորդի: Խոյերի մոտ նորից կարթնանա հնարամտությունը, ակտիվությունը, անկախությունը: Հետաքրքրությունը կկենտրոնանա ոչ այնքան աշխատանքի վրա, որքան առաջիկա հանգստյան օրերի: Այս օրերի շատ նախաձեռնություններ կարևոր են ձեր ապագայի համար: Պատրաստ եղե՛ք, որ այսօրվա նախագծերն ի վերջո մասշտաբային են դառնալու:

Ցուլ

Օրվա սկիզբը Ցուլերին թույլ կտա զբաղվել իրենց մանր, հրատապ պահանջների բավարարմամբ: Հնարավոր է ցրվածություն, երազկոտություն: Օրվա երկրորդ կեսն ավելի շատ կոնկրետություն կբերի: Կարելի է զբաղվել անծանոթ գործերով, սովորել նոր եղանակներ, մասնակցել հետաքրքիր, խոստումնալից նախագծերի: Եթե առողջությունը թույլ է տալիս, ավելացրե՛ք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ամեն ինչ հասցնելու համար անհրաժեշտ է ժամանակավորապես մոռանալ հարմարավետության մասին: Պատրաստվե՛ք արագ գործելու. ծուլությունն ու դանդաղկոտությունը ձեր առջև կփակեն լավ հնարավորությունները:

Երկվորյակ

Առավոտյան մի՛ փորձեք որևէ բան փոխել: Այժմ դրա համար չկան անհրաժեշտ պայմանները, և իրադրության ձեր ընկալումն էլ չի կարելի օբյեկտիվ անվանել: Օրվա երկրորդ կեսին կենտրոնացե՛ք այն ուղղություններով, որտեղ գործելու ծրագիրը միանգամայն պարզ, և միայն արագ արձագանք է անհրաժեշտ: Ավելի լավ արդյունք ստանալու համար թիմային մոտեցում է անհրաժեշտ: Բաց մի՛ թողեք հնարավորությունը աշխատանքի այլընտրանքային եղանակ յուրացնելու, բիզնեսն ընդլայնելու, նոր ընկերներ գտնելու:

Խեցգետին

Օրվա ընթացքում Խեցգետինները դրական հուզմունքի առիթ կունենան: Հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն: Կարող է փոխվել ղեկավարությունը, աշխատանքային ժամանակացույցը, գործունեության ոլորտը: Փորձե՛ք հենց սկզբից ճիշտ ուղղություն վերցնել: Եթե չեք ցանկանում ինքներդ ղեկավարել ձեր կյանքը, հետևե՛ք այն ուղուն, որ ձեզ ցույց կտա ավելի ակտիվ մեկը կամ կհուշեն հանգամանքները: Հիանալի պահ է ավելի հետաքրքիր, հեռանկարային, բարձր վարձատրվող աշխատանքի անցնելու, սակայն հիշե՛ք, որ փոխարենը դուք էլ քիչ ջանքեր չեք թափելու:

Առյուծ

Դուք նոր բացահայտումների շեմին եք: Ձեր հեղինակությունը նորից ուժ է հավաքում: Մեծ է մասնագիտական մրցույթում հաղթելու հնարավորությունը: Շատ Առյուծներ հնարավորություն են ստանում շարունակելու և զարգացնելու հետաքրքիր նախաձեռնությունը, որն իրենք էլ գլխավորում են: Օրվա երկրորդ կեսը շեշտադրութունը կատարում է ցանկացած թեմայի գաղափարական կողմին: Հիշեք՛ գովազդի կարևորության մասին: Եթե դուք ինչ-որ նախագծի ղեկավար կամ ոգեշնչող եք, ձեզ չի խանգարի գրագետ, անհատական փիառը:

Կույս

Օրվա երկրորդ կեսում ռիսկային քայլի հնարավորություն կստեղծվի: Հնարավոր է, որ շաբաթվա վերջում ձեզ հրավիրեն մի նոր տեղ, անծանոթ միջավայր: Հաջողակ պահ է ակտիվ Կույսերի համար, ում չի բավարարում քարտուղարի, օգնականի, սպասավորի դերը: Եթե ցանկանում եք սեփական գործունեության դաշտ ունենալ, ստիպված կլինեք քաջություն ունենալ և գործել ի հեճուկս կարծրատիպերի և գործողությունների ծրագիր կազմել:

Կշեռք

Կշեռքներին անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել ուժերը գործընկերային հարաբերություններում: Ավելի հաջողակ մեկը կարող է դառնալ ձեր ընկերը, գործընկերը, ընդօրինակելու առարկան: Նա կարող է վերածվել նաև նախանձի առարկայի և հզոր մրցակցի, ում հետ մրցելն այս պահին ձեզ համար շատ դժվար կլինի: Միասին խաղի մեջ մնալու համար խուսափե՛ք սեփական փառքի ձգտումից և ընտրե՛ք ձեզ համար այլ, սակայն ոչ պակաս կարևոր գործառույթ: Օրինակ՝ ձեզ վրա վերցրե՛ք ընդհանուր նախագծի ֆինանսական կամ տնտեսական կողմը:

Կարիճ

Հիանալի օրեր են սպասվում այն Կարիճներին, որոնք տքնաջան աշխատում են, հաջողությամբ համատեղում են աշխատանքն ու հոբբին: Հերթական առաջադրանքը կօգնի բարձրացնել եկամուտը և որակավորումը, առաջխաղացում ունենալ կարիերայում: Եթե ստեղծագործ աշխատանքով եք զբաղված, մի՛ սավառնեք ամպերում, կատարելագործե՛ք տեխնիկան, դարձե՛ք ձեր արհեստի վարպետը: Եթե առաջիկա օրերին ձեզ ակտիվ հանգիստ է սպասվում, ապա նորից վերակազմե՛ք օրվա ռեժիմը և սննդակարգը:

Աղեղնավոր

Չնայած օրվա սկիզբն այնքան էլ տպավորիչ չի լինի, Աղեղնավորներին հաջողակ օրեր են սպասվում: Այսօր ծայրահեղ կարևոր է ցանկացած գործողության ծրագրվածությունը և գիտակցումը: Ինչ-որ բան ձեռնարկելիս մի՛ առաջնորդվեք միայն ոգևորությամբ և կույր հավատով: Հանգստյան օրերին կարելի է ծրագրել ֆիզիկական դիմացկունություն պահանջող միջոցառումներ:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մոտ լավ տրամադրություն է ստեղծվում տանը կամ բիզնեսում ձևափոխումներ կատարելու համար: Եթե գործը կանգ է առել, ձեզ մոտ նոր շնչառություն կբացվի, որը կօգնի գործընթացը շարժել մեռած կետից: Փորձե՛ք ճիշտ գնահատել իրադրությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել: Հաշվի՛ առեք ընտանեկան իրավիճակը, վերջին ժամանակների գործարար և տեխնիկական միտումները, սեփական ուժերը և կրիտիկական պահերի դեպքում «պահեստային օդանավակայանը»:

Ջրհոս

Առավոտյան մի՛ փորձեք գուշակել, թե օրն ինչպես է ավարտվելու: Որքան մոտենա երեկոն, այնքան ձեր ակտիվությունը կավելանա: Բացառված չէ, որ հենց դուք հայտնվեք կոլեկտիվի ուշադրության կենտրոնում, կամ ձեր գաղափարները ելակետ դառնան ինչ-որ փորձի համար: Բնության կողմից իներտ և ծույլ Ջրհոսները ընկերների հետ շփումից կամ վերջին նորություններից էներգիա և ստեղծագործ ուժ կստանան: Երեկոյան միջոցառումները, հնարավոր է, ինքնաբուխ բնույթի լինեն և վառ տպավորություններ թողնեն:

Ձկներ

Ժամանակն է, որ ձկները լքեն իրենց հարմարավետ աշխարհը և դուրս գան իրենց անձնական հարմարավետության գոտուց: Այս օրերի շրջադարձային բնույթն ամբողջովին չի փոխի ձեր կյանքը, սակայն էական ազդեցություն կգործի առանձին ոլորտների վրա: Կարող են փոխվել ձեր նյութական պահանջները կամ նպատակին հասնելու միջոցները: Չարժե հետաձգել հրատապ որոշումների ի կատար ածումը: Կարելի է անցնել կարիերայի, բիզնեսի, տեղափոխության, կամ ձեզ համար այլ կարևոր ոլորտի հետ կապված մեծ ծրագրի առաջին մասի իրագործմանը: Հիշե՛ք շատ գործողությունների անդառնալի բնույթի մասին:

Կարեն Ֆիլադելֆյան


Եթե հավանել ես նյութը, լայքի՛ր

x
x

Շարունակել