Մակրոնը հանդիպել է իր ապագա կնոջը 15 տարեկանում. Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ սիրո պատմությունը

-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ, 40–ամյա Էմանուել Մակրոնը և իր կինը` 65–ամյա Բրիջիտ Մակրոնը ծանոթացել են, երբ Էմանուելը դեռ 15 տարեկան էր: Այդ ժամանակ Բրիջիթը 39 տարեկան էր և լիցեյում Էմանուելի ու իր 3 երեխաների գրականության ու դերասանական վարպետության ուսուցչուհին էր:

Մակրոնը, դասընկերների խոսքով, միշտ է տարբերվել մյուսներից: Նա եղել է Բրիջիտի սիրելի աշակերտը։ Ուսուցչուհին Մակրոնի հետ քննարկում էր Պինտերայի պիեսները, Դելյոզայի աշխատանքները ու շատ շուտով դառնում է նրա մտերիմ զրուցակիցը։

Նրանց շփումը ժամանակի ընթացքում ինտելեկտուալից վերածվում է էմոցիոնալի։ Բրիջիտը զգում է, որ դա խենթություն է և Մակրոնը շատ փոքր է իր համար, սակայն Էմանուելը, չկարողանալով զսպել իր զգացմունքները` հանկարծ սիրո խոստովանություն է անում ուսուսչուհուն, իսկ մի քանի տարի անց, երբ նա դառնում է չափահաս` նրանց մշտական շփումը վերածվում է սիրավեպի: Բրիջիթը 2006–ին ամուսնալուծվում է։

Այդ նորությունը դառնում է սկանդալ ամբողջ քաղաքի մասշտաբով, առաջացնում է պահպանողական բնակիչների և, որ ամենակարևորն է, Մակրոնի ծնողների բարկության պատճառը: Երիտասարդ Մակրոնի ծնողները նրան շատ արագ ուղարկում են Փարիզ` սովորելու: Բրիջիթը հիշում է, որ սիրելիից բաժանվելուց հետո, Մակրոնը հայտնեց` «Սա դեռ վերջը չէ»:

Իսկապես, 2007 թվականին, զույգը պաշտոնապես ամուսնանում է:

2449


Այս թեմայով Հ1-ը հրաժարվում է եթեր տալ ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված տեսահոլովակը: Թե բա մեջը փող չկա ոնց ցույց տա Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները ԿԵցցեք, Մանե Թանդիլյան, ՔԻՉ ԱՌԱՋ տեսեք ինչ որոշում է կայացրել Գյումրու մանկատուն հանձնած երկվորյակների համար