Լուսինե Բադալյանը և Արմեն Սարգսյանը կլինեն ՔՊ-ի ցուցակում

-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում համալրումներ են եղել։ Ցանկում են ակտիվիստներ, հաղորդավարներ և դերասաններ։ 

Արդեն հայտնի է, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը։ Ցանկում լինելու են նաև թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից՝ Արամ Մանուկյանը, Լևոն Զաքարյանը և Իզաբելլա Աբգարյանը: Նրանք նաև հայտնի են այլ բողոքի ցույցերի ժամանակ ակտիվ մասնակցությամբ։

Տեղեկություններ են տարածվել, որ  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ-ի ցուցակում լինելու են նաև հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն և հաղորդավար Արմեն Սարգսյանը։ Նրանք ևս հեղափոխության օրերին կանգնած էին առաջին շարքերում։

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Լուսինե Բադալյանը հաստատեց լուրը.

«Ժամանակն է գործնականում փորձել օգտակար լինել Երևան քաղաքին, ոչ միայն ստատուսների կամ ուղղակի խնդիրներ բարձրացնելու մակարդակով, այլ խնդիրներն ավելի հեշտությամբ տեղ հասցնելու և դրանց լուծմանը ձեռնամուխ լինելու համար: Գտա, որ ես պատրաստ եմ դրան»,-ասաց նա։

Մեր հարցին՝ ինչո՞ւ հենց ՔՊ, հաղորդավարուհին պատասխանեց․

«Իսկ ինչո՞ւ ոչ։ Վստահության, հեղափոխության ընթացքում համակգործակցությունների և ի վերջո գաղափարապես ավելի մոտ լինելու համար»:

1957


Այս թեմայով Պրեմիերա. Մագա - Խանդում եմ Դեն Բիլզերյանի հմայիչ ընկերուհու զինվորական ֆոտոշարքը՝ Արցախում Երգի պրեմիերա. Նանա - «Будь моим ангелом»