Կրպակի վաճառողը քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել` հույս ունենալով, որ պայքարը ծրագրերի մեջ է լինելու


-ը գրում է.

Արմավիր քաղաքի բանուկ փողոցներից մեկի հարևանությամբ է գտնվում Ժիրայր Աբրահամյանի մրգի ու բանջարեղենի փոքր խանութը: Երեկ խանութը փակ էր: Անհատ ձեռնարկատեր Ժիրայրը Արմավիրի համայնքապետի 4 թեկնածուներից մեկն էր:

Վարչապետը սկսեց կոնֆլիկտը. տեղի է ունենում անխուսափելին

Շտապ. Ցավալի լուր. 4 զինծառայ...

Արդեն ամփոփվել են ընտրությունների նախնական արդյունքները: Ժիրայրը ամենաքիչ քվեներն է ստացել: Ընտրությանը մասնակցած 9937 քաղաքացիներից Ժիրայր Աբրահամյանին ձայն է տվել 159 ընտրող: Այդ թիվը նույնիսկ անվավեր քվեաթերթիկներից էր քիչ՝ 171:

Ժիրայր Աբրահամյանն անկուսակցական է: Որևէ քաղաքական ուժ կամ այլ խմբավորում չէր սատարում նրա թեկնածությանը:

Ամբողջ ընթացքում Ժիրայրը համեստ քարոզարշավ է իրականացրել: Արմավիր քաղաքում ծայրից ծայր, գովազդային վահանակների վրա մյուս երեք թեկնածուների նկարներն էին փակցված: Ժիրայրի նկարը բացակայում էր: Նրա փոքր գովազդային պաստառը գտանք հենց իր փոքր խանութի վրա:

Ժիրայր Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մինչև ընտրությունները ենթադրում էր, որ նոր իրավիճակում պետք է ծրագրերը քվե ստանային , այլ ոչ թե անձերն ու խմբերը: «Իմ առաջարկած ծրագիրը երևի ժողովուրդը չընդունեց: Ընտրությունը տեղի ունեցավ այնպես, ինչպես որ միշտ տեղի է ունենում Հայաստանում: Ես կարծում եմ ժողովուրդն ընտրեց նոր իրավիճակ: Նախկին «ռեմոնտից» քաղաքացին հոգնել է, ուզում է նոր իրավիճակ, թեկուզ այն լինի ավելի վատը», - ասում է Ժիրայր Աբրահամյանը:

Նա հայտարարեց, որ հավանաբար կզբաղվի իր փոքր բիզնեսով:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը երեկ ընտրվեց Արմավիրի քաղաքապետ: Նա ստացել է 6693 քվե, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Օհան Հարությունյանը` 1626:

ՏեսագովազդԲաց թողնել

442


Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին