ԿԵցցեք, Մանե Թանդիլյան, ՔԻՉ ԱՌԱՋ տեսեք ինչ որոշում է կայացրել Գյումրու մանկատուն հանձնած երկվորյակների համար


-ը գրում է.

Քիչ առաջ Գյումրու «Երեխաների տուն» էր այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանը։ Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ եկել է Գյումրի՝ երկվորյակներին տեսնելու, տեղում իրավիճակին ծանոթանալու ու մասնակցելու նիստին, որտեղ որոշվելու էր երեխաների ճակատագիրը։

Սպանություն Երևանում. դանակի ...

Բացահայտվել է 7.352.400 դրամի...

«Դուք հավանաբար արդեն տեղեկացված եք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, և այս պահին երեխաներն ինչ կարգավիճակում են գտնվում, այնուամենայնիվ խորհրդի և բոլորի միակարծիք մոտեցումն է, որ հաշվի առնելով հանգամանքները՝ մենք հնարավորություն ենք տալու երեխայի լավագույն շահը և իրավունքներն իրացնելու, որն է՝ երեխան պետք է մեծանա ընտանիքում ՝ ծնողների հսկողության ներքո»,-ասաց նախարարը։ Մանե Թանդիլյանը, որը շատ զգացված էր հայ հասարակության օգնելու, օժանդակելու պատրաստակամ վերաբերմունքից, նշեց․

«Պետք է ասեմ, որ այս առումով նաև բացը կա պետության կառավարման մեխանիզմների, որ մենք բավականաչափ չենք կարողացել պաշտպանել մեր աղջիկներին, տղաներին և քաղաքացիներին։ Սոցիալապես անապահով իրավիճակը հասցնում է շատ հաճախ այնպիսի քայլերի, որ հետո արդեն պետք է վերաիմաստավորել և չուզենալ կրկնել։ Հետևաբար մենք ձեզ հետ միասին՝ որպես հասարակություն, պետք է կարողանանք ճիշտ որոշում կայացնել, ճիշտ դիրքավորվել և իմանալ, որ մեր երկրում ծնվել են երկու առողջ, հրաշալի տղաներ, և մենք միասին պետք է օգնենք, որպեսզի տղաները մեծանան իր ծնողների հետ, իր ընտանիքում՝ պաշտպանենք և աջակցեք ընտանիքին»։

Մանե Թանդիլյանն ասաց, որ այս պահին իրավական գործընթացն այնպիսին է, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց կա հնարավորություն քննարկման և յուրաքանչյուր քայլ բխելու է ծնողի և երեխայի շահերից։ Նա ասաց, որ դեռ չի հանդիպել երեխաների մոր հետ, սակայն ամեն ինչ կանի, որ նրանք մեծանան մոր հետ։

«Ես այդպիսի նպատակ ունեմ, վստահ չեմ, որ հնարավոր կլինի, կտեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան։ Խորհրդակցում եմ նաև մասնագետների հետ, բայց միակ նպատակն այն է, որ ծնողը պետք է մինչև վերջ վստահ լինի, որ իր պաշտպանությունը և խնամքը, որ կարող է իրականացնել, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ բարձր մակարդակով և իր պաշտպանությունն այս առումով նաև ապահովված է։ Եվ, ինչպես նշեցի, սոցիալական խնդիրների պատճառով երեխաներին մանկատուն հանձնելու պրակտիկան պետք է վերանա և ուզում եմ տարբեր քաղաքացիներ իմանան, որ հենց մանկատան բեռնաթափման ծրագիրը, որի մասին խոսում ենք, հենց դրան է միտված»:

Ըստ նախարարի, միայն այն, որ այս երեխաները լույս աշխարհ են եկել, խոսում է այն մասին, որ գործ ունենք մայրական զգացմունքներով ընտանիքի ծնողի հետ, հետևաբար շատ զգուշորեն պետք է վերաբերվել և այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ երեխան մեծանա ընտանիքում՝ իր ծնողի հետ։

Մանե Թանդիլյանին անձամբ են բազմաթիվ մարդիկ դիմել որդեգրման խնդրանքով, սակայն նրա կարծիքով՝ լավագույն շահը երեխաների կենսաբանական մոր հետ լինելն է։ Նախարարն, անդրադառնալով, սոցիալական վատ պայմաններից դրդված երեխաներից հրաժարվելուն, ասում է՝ միգուցե պետության ու կառավարության այնպիսի գործառույթներ կան, որոնք չեն արվել, հետևաբար և մարդիկ գնացել են այնպիսի քայլերի, որոնց որ այլ պարագայում չէին գնա։

«Չպետք է լինի իրավիճակ, որ սոցիալական պայմաններից ելնելով՝ մեր քաղաքացիները, ծնողները նման որոշումներ ընդունեն։ Եվ նախարարության, և կառավարության որդեգրած ճանապարհը հենց դա է, որ սոցիալական իրավիճակը և կացությունն այնպիսի լինի քաղաքացու, որ նաև մեր պաշտպանության միջոցով, որ դա որևէ դեպքում չհանդիսանա պատճառ հրաժարվելու երեխաներից»։

ՏեսագովազդԲաց թողնել

2815


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան