Կարևոր տեղեկություն. ՀՀ-ում բնակվող ՌԴ քաղաքացիների մասին


-ը գրում է.

Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ նախագահի ընտրությունների օրը կկարողանան քվեարկել նաև Հայաստանում բացվելիք երկու հիմնական ընտրատեղամասերում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Երևանում ՌԴ դեսպանատան կայքը:

«ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասում՝ № 8026 Երևանում՝ ՌԴ դեսպանատանը, և № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում», - ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ դեսպանատան տվյալներով՝ Գորիս, Կապան և Սիսիան քաղաքների բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակում արտահերթ քվեարկություն կիրականացվի № 8026 ընտրական հանձնաժողովի կողմից:

Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է անձամբ ներկայանա և ներկայացնի իր ռուսական անձնագիրը:

3994


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում