«Կարևոր է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել լավ մթնոլորտում». Գերմանիայի կանցլեր


-ը գրում է.

Գերմանիան պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կանցլերը հիշեցրեց, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է: «Մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլիներ կարգավորել հակամարտությունը: Բայց կարևոր է կարգավորել լավ մթնոլորտում: Գերմանիան պատրաստ է աջակցել այս հարցում»,- հայտարարեց Մերկելը:

Նրա խոսքով՝ առանց բանակցությունների հակամարտությունը լուծել հնարավոր չէ, և հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության կարգավորման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գերմանիան նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և Գերմանիան ընդհանուր առմամբ և Մերկելն անձամբ ըմբռնումով են մոտենում նրան, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով: «Ուստի, համապատասխան մթնոլորտ է անհրաժեշտ: Այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի ջանքերը», - ասաց Փաշինյանը:

Մինչ այդ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը իր գործընկերային հարաբերությունները զարգացնում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպայի հետ: Նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետը և ընդգծեց, որ որևէ մեկ գործընկերոջ հաշվին չեն համագործակցում մյուսի հետ:


918


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան