Ժամեր Առաջ Զավեշտալի գողություն... էս ուր ենք հասել...Ի՞նչ չէինք տեսել...Գողը՝ երկտող է թողել


-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 31-ին, Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ Ոստիկանության Արտաշատի բաժին են հրավիրել Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Մարինե Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունում պարզվել է, որ ստացված օպերատիվ տվյալները հավաստի են եղել և Մարինե Ա.-ն խոստովանել է, որ հունվարի 2-ից մինչև հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ինքը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 4-րդ շենքի բնակարաններից մեկի տան պատշգամբից գողացել է լվացքի պարանին կախված հագուստները: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժողը 53-ամյա Ֆլորա Գ.-ն, նախկինում կատարվածի մասին Ոստիկանություն չի հայտնել, քանի որ պատշգամբում հայտնաբերվել է նաև երկտող, որտեղ գրված է եղել. «Արտաշատցու խաց ուտող բալա չի բերա»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

4724


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում