Իրավիճակ է փոխվել, այսօր մենք ենք ընկել դռնեդուռ. Արմեն Աշոտյան


-ը գրում է.

ՀՀԿ-ն չի խորշի, կընկնի դռնենդուռ քարոզ անելու համար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ օգտվելու են քարոզչության բոլոր հնարավորություններից՝ մամուլից, համացանցային, դռնդուռ արշավ են անելու:

«Խոսքը չի գնում մեծ միտինգների մասին: Երբ որ մենք էինք իշխանություն, մեծ միտինգները մենք էինք անում, իսկ իրենք ընկած էին դռնեդուռ: Իրավիճակ է փոխվել, այսօր մենք ենք ընկել դռնեդուռ, չենք ամաչում դրանից, մենք չենք խորշում հասարակության հետ շփվելուց: Մենք մարդկանց դռները թակելու ենք, մարդկանց հետ խոսելու ենք, բայց մի ակնկալեք մեզանից մեծ հանդիպումների ձևաչափով տեսանյութեր, կադրեր: Այդպիսին չի լինելու մեր քարոզարշավը: Մենք փոխել ենք մեր քարոզարշավը՝ նաև վերաիմաստավորելով մեր քաղաքական անցյալը: Մենք այլևս մարդկանց կողքին պետք է լինենք, մարդկանց հետ պետք է լինենք: Շատ ավելի ուշադիր պետք է լինենք կոնկրետ մարդկանց հոգսերի հանդեպ, ոչ թե օգտագործենք մարդկանց հավաքական ներկայությունը քարոզչական տեսահոլովակներ նկարահանելու համար»,- ասաց Աշոտյանը:

Նա ասաց, որ ՀՀԿ-ականներն այսօր հպարտանում են, պարծենում են, որ մնացել են իրենց թիմում, որ այս կուսակցությունը գոյություն ունի, որ չի կրկնելու Հայաստանում նախորդ իշխանությունների ճակատագիրը, երբ որ կորցնում էին իշխանությունը, վերանում էին, չքվում ու հօդս էին ցնդում: «Մենք ուզում ենք Հայաստանի քաղաքական կյանքում ստեղծել առաջին նախադեպը, երբ որ իշխանությունը ոչ թե ինքնալուծարվում և գոլորշիանում է, այլ մնում է քաղաքական դաշտում: Ի հեճուկս մամուլի գուժումների, որ մենք քիչ ենք, մենք շատ ենք, և ամեն մեկն իր քարոզարշավն է անում»,- ասաց նա:

ՏեսագովազդԲաց թողնել

Արմավիրում հավաքվում է քաղաքի...

Արտակարգ դեպք Սիսիանում. ձնահ...

364


Այս թեմայով «Էդմոն, լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ փաստավավերագրական դրվագներով». Տ. Ուրիխանյան Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո