Իրականում ինչ է տեղի ունեցել. նախկին զինծառայողը «խաբվել էր» Սեյրան Օհանյանի կողմից. նրան ձերբակալել են


-ը գրում է.

«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ 29–ամյա Դավիթ Հակոբյանի մարմնի ձախ հատվածը արդեն 6 տարի կաթվածահար է: Խաղաղապահ ուժերի նախկին զինծառայող Դավիթը պնդում է, որ այդ վիճակին է հասել բժշկի մեղքով: Դավիթ Հակոբյանը մի բան է ցանկանում` ապրել և ունենալ սեփական ընտանիքը:

«Ես ապրել եմ ուզում: Չկա մարդ, որը չցանկանա լիարժեք կյանք ունենալ, իսկ իմ կյանքը վաղուց վերածվել է կիսատ–պռատ մի բանի»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը: Դավիթի կյանքը ակնթարթային արագությամբ փոխվեց: Ամեն բան սկսվեց որովայնային սուր ցավից:

«Ցավ զգացի ու տեղափոխվեցի հիվանդանոց: Մի երիտասարդ տղա ասաց, որ կօգնեն ինձ ու մի քանի օրից կկարողանամ վերադառնալ ծառայության: Հետո որոշվեց, որ պետք է բուժում ստանամ զինվորական հոսպիտալում: Տեղափոխվեցի Երևան ու էլ չեմ հիշում, թե իմ հետ ինչ կատարվեց…»,– պատմեց Դավիթը:

Ծանր վիրահատությունից հետո Դավիթը ընկնում է կոմայի մեջ: Արթնանալուց հետո տեղեկանում է, որ իրեն վիրահատել է վիրաբույժ Գագիկ Թունյանը: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: Զինծառայողի հարազատները ցավով են ընդունում այն հանգամանքը, որ Դավիթի ձախակողմյան հատվածը պարալիզացվել է: Էպիկրիզում նշվում է, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: «Դե, ասացին, որ ներվի են կպել: Ասացին, որ Հայաստանում չեն կարող ինձ բուժել, բայց կօգնեն, որ Գերմանիա գնամ: Իմ միակ հույսը Գերմանիա գնալն էր: Ես անգամ հիշողության հետ խնդիր ունեմ: Այն ժամանակ Սեյրան Օհանյանը խաբեց ինձ: Նա խոստացավ, որ ես անպայման կմեկնեմ Գերմանիա ու համապատասխան բուժում կստանամ: Հետո մոռացան ինձ, ու ես ստիպված դիմեցի ծայրահեղ քայլի»,– մանրամասնեց նախկին զինծառայողը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես հիվանդանոցում անցկացրած բուժման փոխհատուցում երկու անգամ 500000 դրամ է տվել Դավթի ծնողներին: Դավիթը նշում է, որ հենց դա է «փակել» իր և ծնողների աչքերը, ու նրանք հավատացել են, որ բուժման հարցը կլուծվի:

«Երբ տեսնում էի, որ իմ բուժման հարցերը չէին լուծվում` ջղայնանում էի: Իմ վրա ուշադրություն սևեռելու համար դիմեցի ծայրահեղ քայլի, որը ինձ բանտ տարավ»,– ասում է Դավիթ Հակոբյանը:

Դավիթը, գտնվելով նյարդային անվերահսկելի վիճակում, զանգահարում է ոստիկանություն և ասում, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա:

Օրեր անց նորից զանգում է ու հայտնում՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում, հետո զանգում է և ասում, թե ռումբ կա Բաղրամյան 26–ում:

2015 թ. դեկտեմբերի 17–ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Առաջին կարգի հաշմանդամ երիտասարդը բուժում ստանալու փոխարեն հայտնվում է բանտում: Չի ցանկանում հիշել բանտում անցկացրած ժամանակահատվածը: Նշում է, որ սպասում էր իր վերադարձին, որ նորից բախի Պաշտպանության նախարարության դուռը և պահանջի` տեր կանգնեք ձեր հայ զինվորին:

Դավիթ Հակոբյանը մեկ անգամ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին.«Վիգեն Սարգսյանն ասաց` տղա ջան, քեզ բան չեմ խոստանում, բայց հետևողական կլինեմ: Ես ժպտացի, քանի որ իրենից առաջ նույն տեղում նստած մարդիկ ինձ խաբել էին, իսկ այս դեպքում գոնե ազնիվ էր…»:

Դավիթ Հակոբյանը պաշտպանության նախարարից հանդիպում է խնդրում: Նա հավաստում է, որ իրեն միայն իր բուժման հարցն է հետաքրքրում, որ եթե անգամ ծայրահեղ քայլի դիմի, ապա միայն իր առողջությունը և կյանքը գրավադրելով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

1256


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում