Ինձ ցնցեց՝ մարդիկ ասել են՝ գանք աշխատենք երեք կամ չորս ամիս, որ աղքատության նպաստից զրկվե՞նք. Նիկոլ Փաշինյան

-ը գրում է.

Տավուշի մարզում բնակչության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է, որ մարդիկ գերադասում են աղքատության նպաստ ստանալ, քան թե աշխատել: Նա նշեց, որ այս երևույթը պայմանականորեն ինքը կոչում է Այգեհովիտի սինդրոմ: Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ երեկ Այգեհովիտի գյուղամիջում գյուղացիներն իրեն դժգոհել են աշխատատեղերի բացակայությունից:

տես նաև՝ Հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է. Ֆարմանյանը՝ քրոջը կալանավորելու որոշման մասին

 

«Մարդիկ խոսում էին, որ գյուղում աշխատատեղեր չկան, ասում էին՝ պարոն վարչապետ, պետք է աշխատատեղեր ստեղծվեն, որ մարդիկ աշխատեն: Եվ խոսակցության ընթացքում պարզվեց, որ հենց գյուղամիջում գտնվող հացի արտադրամասի սեփականատերը արդեն երկար ժամանակ գյուղում երկու աշխատող է փնտրում՝ 100 հազար դրամ աշխատավարձով, բայց չի կարողանում գտնել»,- նշեց վարչապետը: Հետո նա ասաց, որ իմացել է՝ մարդիկ այսպես են պատճառաբանում՝ մի քանի ամիս աշխատելու համար կզրկվեն աղքատության նպաստից: Այս իրավիճակը, Փաշինյանի խոսքով, բացահայտում է Հայաստանի խորքային խնդիրներից մեկը:

Վերջերս այդ խնդրին բախվել են նաև գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության նախարարն ասել է, որ որոշ գյուղերում խնդիրներ կա, երբ բերքահավաքի համար աշխատուժ չկա: «Ես զարմացա, ասացի՝ ինչպե՞ս է, որ երկրում մարդիկ համատարած բողոքում են աշխատատեղերի բացակայությունից, բայց ունենք աշխատատեղեր, որոնք մարդիկ հրաժարվում են զբաղեցնել: Եվ լսեցի մի պատասխան, որ ինձ ցնցեց՝ մարդիկ ասել են՝ գանք աշխատենք երեք կամ  չորս ամիս, որ աղքատության նպաստից զրկվե՞նք»,- նշեց նա: Այսինքն, ըստ վարչապետի, մենք ունենք մի իրավիճակ, երբ երկար տարիներ Հայաստանում վարված քաղաքականության հետևանքով աղքատությունը և աղքատության նպաստը դարձել են գերադասելի, քան աշխատանքով վաստակելը:

«Եվ իսկապես այդպիսի քաղաքականություն վարվել է, որովհետև ՀՀ-ում հաստատված է եղել իշխանություն, որին միանշանակ ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, ինչո՞ւ, որպեսզի ընտրությունների ժամանակ գան, մարդկանց 5000 դրամ բաժանեն, ստիպեն իրենց օգտին քվեարկել»,- հավելեց նա:

2776


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)