Ինձ արդեն չէր թույլատրվում նույնիսկ գրկել երեխաներիս... պատրաստվում էի ողնաշարի բարդ վիրահատություն տանել. մանրամասներ


-ը գրում է.

Գարիկ Պապոյանը ողնաշարի բարդ վիրահատությունից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ երախտագիտության խոսքեր ուղղելով իրեն աջակցած մարդկանց:

«Իմ ընկերներ և հարազատներ ջան։ Չկա շնորհակալության չափ, որ ես կարող եմ հայտնել ձեզ իմ կողքին լինելու համար՝ ձեր նամակներով, նվերներով և ուշադրությամբ ինձ էդքան ուժ տալու համար։

Վերջին շաբաթն ինձ համար, իրոք , թեթևներից չէր։
Ես պատրաստվում էի ողնաշարի բարդ վիրահատություն տանել։

Գիտակցում էի, որ դա հասարակ բան չէ, բայց ստիպված էի, քանի որ ամեն նկարահանումից, ելույթից և մանավանդ համերգից հետո, ես օրերով քայլելու հետ բարդություններ էի ունեում։ Ինձ արդեն չէր թույլատրվում նույնիսկ գրկել երեխաներիս...

Եվ, ահա վերջապես գտա Հայաստանում միակ կլինիկան, որտեղ բժիշկները կկարողանային անել այդ վիրահատությունը Ֆրանսիայից ժամանած բժիշկ Kariman Abelin-genevois-ի օգնությամբ..

Բայց իրական խնդիրները սկսվեցին, երբ չորս ժամ տևած վիրահատությունից դեռ խելքի չեկած՝ պարզ դարձավ, որ շտապ պետք է վիրահատվել կրկին... այս պահն ինձ մի քիչ շատ թուլացրեց...

Փառք Աստծո ամեն ինչ շատ լավ անցավ, դեռ մի քիչ բժժած եմ դեղորայքից, քայլել դեռ վերջնականապես չեմ կարողանում, բայց օր օրի «սովորում» եմ։)
Գտնվում եմ Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք-ի ամենահոգատար, ամենաջերմ և ամենապրոֆեսիոնալ անձնակազմի ձեռքերում։

Հավատս չի գալիս, որ ստիպված էի լինելու հրաժարվել իմ սիրած աշխատանքից, եթե չլինեին նրանք..

Ամբողջ աշխարհից ուժ ու սեր եմ ստացել այս օրերին! Շնորհակալ եմ շատ! Կհանդիպենք հաջորդ եթերաշրջանում»:

1599


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում