Ինչպիսին կլինի iPhone 8-ը. համացանցում են հայտնվել առաջին գծագրերը

-ը գրում է.

Ամեն տարի Apple ընկերությունը հայտարարում է, որ նոր iPhone է թողարկում։ Այս տարին ևս բացառություն չէր։  iPhone 8-ի վաճառքը սկսվելու է այս տարվա սեպտեմբերին։ Ընկերության հազարավոր երկրպագուներ փորձում են գուշակել, թե ինչ տեսք է ունենալու նոր iPhone-ը։

Peopletalk-ը գրում է, որ համացանցում են հայտնվել iPhone 8-ի գծագրերը, որոնց շնորհիվ կարելի է մոտավորապես հասկանալ, թե ինչպիսին է լինելու նոր հեռախոսը։

Ինչպես և ենթադրվում էր՝ հեռախոսը չի ունենա Home  կոճակ, դրա փոխարեն այն կունենա վիրտուալ կոճակ, իսկ մատնահետքի սքաները հենց հեռախոսի դիսփլեյին տեղադրված կլինի։ Հնարավոր է, որ 3D տեսախցիկ ու մարդկանց դեմքերը հիշող լազերային սենսոր ավելանա։

Նախնական տվյալներով՝ նոր iPhone 8-ը 5,8 դյույմանոց OLED դիսփլեյ կունենա, իսկ սմարթֆոնի հետևի հատվածն ապակուց կլինի։

 

972


Այս թեմայով Apple iPhone X-ը արագությամբ գերազանցել է Galaxy Note 9-ին Մեր մոլորակի 5 գաղտնի վայրեր, որոնց հնարավոր չէ նույնիսկ մոտենալ Հայազգի վարպետը «բուտկա» Մոսկվիչը վերածել է հրաշքի, որն իր հարմարավետությամբ չի զիջի նույնիսկ Լիմուզինին (Video)