Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորել ընտրություններում հաղթած Փաշինյանին


-ը գրում է.

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առիթով դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին դեռ չի շնորհավորել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսօր, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում:

Tert.am-ի հարցին, թե ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց․

«Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»:

Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքեց․ «Արդեն պատասխանել եմ»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՌԴ նախագահ Պուտինը ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, շնորհավորել էր Սերժ Սարգսյանին՝ իր գլխավորած Հանրապետական կուսակցության հաղթանակի առիթով:

Բացի Պուտինից՝ Նիկոլ Փաշինյանին դեռ չեն շնորհավորել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ղեկավարները:

Այս լռության ֆոնին ակտիվ են արձագանքները Արևմուտքից․ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Գերմանիայի կանցլերը, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ՝ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչին, ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին: Շնորհավորել է նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը, շնորհավորական ուղերձներ են հղել Վրաստանի նախագահն ու Լիբանանի վարչապետը։


Այս թեմայով Մարդկանց խաբել են, գցել ու օգտագործել. ականատես- տուժողը՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի մասին «Պարո´ն քաղաքապետ, խնդրում եմ կարգի հրավիրեք թաղապետի ստատուսագիր տեղակալին». Դավիթ Խաժակյան Ապշած եմ, որ դուք, ազատական ուժ լինելով հանդերձ, հող եք նախապատրաստում, որ մենք գրաքննություն սահմանենք. Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին