ԻՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ. ինչ է կատարվում .«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները դաժանաբար ծեծել են… ՏԵՍԵՔ ՈՒՄ ԵՎ ԻՆՉՈՒ


-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հոկտեմբերի 20-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել էին, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք,....

Մեքենայում եղել են 21 զինծառա...

Այդ ո՞ւմ դեմ ես դուրս եկել, արա՛

... քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են , որ վիրավորը Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 49-ամյա Ջանիկ Եղիազարյանն է, ով բժիշկների հայտարարությամբ՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ: 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ջ. Եղիազարյանին իր ընկերների հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 33-ամյա Վիլեն Սիրեկանյանը:

Վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Սիրեկանյանի ընկերների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Սիրեկանյանը աշխատում է Սուրբ Գրիբոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


1264


Այս թեմայով 1992 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մայրը դաժանաբար ծեծել ու հրկիզել է 12 տարեկան դստերը՝ «դաստիարակչական նպատակներով» Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան