Ինչ է «սև ցուցակը» և որքա՞ն ժամանակով են վարկառուները «հայտնվում» այնտեղ


-ը գրում է.

Նախ նշենք, որ «սև ցուցակ» գոյություն չունի, այլ գոյություն ունի անձի վարկային պատմություն, որն իրենից ներկայացնում է ոչ բարեխիղճ վարկառուների կողմից մարումները ուշացնելու կամ չկատարելու դեպքում այդ վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվում վարկային պատմության մեջ:

Վարկային պայմանագրից բխող վճարումների ուշացումներ ունենալու դեպքում վարկը դասակարգվում է:

Վարկի դասակարգումը վարկի խմբավորումն է հետևյալ 5 դասերի՝ ա) ստանդարտ, բ) հսկվող, գ) ոչ ստանդարտ, դ) կասկածելի, ե) անհուսալի:

Վարկային տեղեկատվությունը դա վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

Ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է վարկային պատմությունում դրանք կատարելուց հետո: Օրենսդրությունը այդ կապակցությամբ նշում է, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող 5 տարուց ավել վարկային տեղեկատվություն: 5 տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ):

Հարկ է նշել նաև, որ անկախ վարկային պատմության մեջ առկա տեղեկատվությունից և որակից՝ բանկն է որոշում տրված հաճախորդին վարկավորման վերաբերյալ իր մոտեցումները:

ՏեսագովազդԲաց թողնել

Դավիթ Շահնազարյանը մամուլի աս...

Վայ այն պաշտոնյաներին, որոնք ...

989


Այս թեմայով Քվեարկության նախնական արդյունքները ժ. 01։17-ի դրությամբ Ընտրակաշառքի դեպքեր. 76 ահազանգ է ստացվել, որից 5-ը՝ ընտրակաշառք տալն է, մյուսները՝ այլ բնույթի Վրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը