Ի՞նչ կադրերով է համալրվում ԱԱԾ-ն հեղափոխությունից հետո (տեսանյութ)


-ը գրում է.

2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 22 միլիարդ 580 միլիոն դրամ, որը 2018-ին հատկացվածի համեմատ ավելի է մոտ 2 միլիարդ 207 միլիոն դրամով: Ավելացված գումարը նախատեսվում է օգտագործել պարգևատրումների ու խրախուսական վճարումների համար: ԱԱԾ բյուջեին վերաբերող հատվածը խորհրդարանի պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:

Ահա ինչ վերջաբան է սպասվում Ն...

Շտապ. Ցավալի լուր. 4 զինծառայ...

Բյուջետային հատկացումների մասով պատգամավորները Հակոբյանին հարցեր չեն ուղղել, միակ հարցը, որ հնչեցրել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, վերաբերվել է Ազգային անվտանգության ծառայության կադրերի պատրաստման խնդրին: Բագրատյանին հետաքրքրել է, թե հետհեղափոխական շրջանում փոխվե՞լ են արդյոք ԱԱԾ մոտեցումները կադրերի ընտրության հարցում:

«Տարիներ շարունակ հետխորհրդային երկրները կադրեր են ընտրել խորհրդային դպրոցից և ռուսական դպրոցի կադրային դարբնոցից: Հիմա նոր ժամանակներում ունե՞նք կադրային նոր ուղղություններով՝ արևմտյան, եվրոպական երկրներում կրթություն ստացած, ամերիկյան բարձրագույն կրթություն ստացած, անվտանգության իմաստով, իհարկե, նման ոլորտի կադրեր, որոնցով համալրվել է ծառայությունը» – հարցրել է Սերգեյ Բագրատյանը Արամ Հակոբյանին:

Վերջինս արձագանքել է՝

«Կարճ ասեմ՝ ունենք, որ դուք իմանաք, որ ունենք»: Հակոբյանը Բագրատյանին միաժամանակ հիշեցրել է, որ նման հարցերը բաց քննարկման թեմա չեն, ու չի կարող ասել, թե ԱԱԾ-ն քանի ունկնդիր է ուղարկում այս կամ այն երկիր:

«Ուղղակի ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, մեր երկրի մթնոլորտը, որ ձևավորված է այս պահին, անվտանգության խնդիրները լուծված են, խնդիրներ չունենք, չենք տեսնում: Դա են փաստում նաև մեր աշխատանքի արդյունքները»,- եզրափակել է ԱԱԾ տնօրենի տեղակալը:


410


Այս թեմայով Բացահայտվել է 7.352.400 դրամի յուրացման և 140.000 դրամի կաշառքի դեպք. Տեսանյութ Վնասազերծում Մալաթիայում (տեսանյութ) Վթարից զոհված տղայի ընկերուհին մի տեսանյութ է հրապարակել, որը առանց հուզվելու անհնար է դիտել