ՀՀԿ-ն չի կայացրել մասնակցելու որոշում. փոքրամասնության հայտարարությունը


-ը գրում է.

Հանրությունն աշխուժորեն քննարկում է ՀՀԿ խորհրդի նիստը, ՀՀԿ հայտարարությունը և արտահերթ ընտրությանը մասնակցելու որոշումը: Արդեն իսկ այդ հանգամանքը առաջացնում է հարցեր կամ հարց՝ մի՞թե թավշյա հեղափոխությունից հետո վեց ամիս անց չկա քննարկելու այլ բան:

Մյուս կողմից՝ իրավիճակն ինչ-որ առումով օբյեկտիվ է՝ հաշվի առնելով այն, որ թավշյա հեղափոխության գործընթացը դեռևս չի ամբողջացել դե յուրե, ինչը հասարակությանը թերևս կտա արդեն դե ֆակտո նոր օրակարգին անցնելու ավելի հանգիստ հնարավորություն:

Միևնույն ժամանակ, ՀՀԿ-ի հանդեպ ուշադրությունը հավասարազոր չէ լոկ իբրև քաղաքական ուժի հանդեպ ուշադրության: Բանն այն է, որ ՀՀԿ-ն ներկայումս մի իրողություն է, գոյացություն, որից կամա թե ակամա հղվում է քաղաքական դաշտի ապագա վերաձևման գործընթացը կամ արդեն տեղի ունեցող գործընթացի ապագան: Եվ այդ իմաստով հատկանշական է, երբ Վիգեն Սարգսյանը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը նոր Հայաստանի համար պետք է ձայն տա ՀՀԿ-ին:

Առաջին հայացքից զավեշտի հասնող այդ հայտարարությունն իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական տողատակեր կամ համատեքստ՝ կամա թե ակամա: Բանն այն է, որ ՀՀԿ-ն իր աշխուժությամբ ըստ էության առաջացնում է հանրային այնպիսի արձագանքներ, որոնք մեծ հաշվով խնդիրներ առաջացնում են ոչ թե թավշյա հեղափոխության թիմի և նրա առաջնորդի կամ պարզապես նոր իշխանության, այլ դրա հնարավոր մրցակիցների համար: Այստեղ իհարկե խոսքը բացարձակ իրողությունների մասին չէ, սակայն իրավիճակը ամենևին միարժեք և միաշերտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Որքան մեծ ուշադրության է արժանանում ՀՀԿ-ն՝ իր գործողություններով, ինչքան էլ այդ ուշադրությունը դրսևորվի առավելապես կոշտ քննադատության և անգամ հայհոյանքի ձևով, այդքան ուշադրությունից զրկվում են բոլոր այն ուժերը, որոնք փորձում են գտնել իրենց նոր տեղը նոր իրավիճակում:

Հանրապետականը ըստ էության չունի այլ ռազմավարություն կամ մարտավարություն և իր քաղաքական, այսպես ասած, այժմեականությունը պահպանելու համար խաղում է հենց այդ տրամաբանությամբ: Չի լինի դա, ըստ էության չի լինի այլևս ՀՀԿ-ն՝ թեկուզ որպես ցուցանակ, որովհետև գործնականում ՀՀԿ ասվածը ներկայումս հենց դա է: Այդ մասին է նաև վկայում այն, որ ՀՀԿ Խորհրդի նիստը անցել է բավական լարված:

Գործնականում կուսակցությունը ոչ թե կայացրել է ընտրությանը մասնակցելու որոշում, այլ պարզապես չմասնակցելու որոշում չի կայացվել: Պարզապես այն սեգմենտները, որոնք դեմ են մասնակցությանը, նրանք երբևէ չեն եղել քաղաքական որոշումների շրջանակում, ըստ այդմ, լինելով ներսում մեծամասնություն, գործնականում անկարող են եղել գալ իրենց կյանքի առաջին քաղաքական որոշմանը: Պարզապես, նրանց «ապաքաղաքական մոտիվացիաները» նախկինում բավարարվում էին «փոքրամասնության» քաղաքական որոշումների տրամաբանությամբ՝ իշխանության կարգավիճակում, իսկ ներկայումս բավարարվում են այլ կերպ: Բայց այդ ամենի քաղաքական մեխանիզմին ՀՀԿ մեծամասնությունը չի տիրապետել երբեք, և «փոքրամասնությունը» հայտարարել է մասնակցելու որոշման մասին:

ԿԸՀ-ն հնարավորություն է տալիս...

Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցու...

|
297


Այս թեմայով «Էդմոն, լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ փաստավավերագրական դրվագներով». Տ. Ուրիխանյան Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո