ՀՀԿ -ն 20 հազար դրամ է բաժանում մարզերում անձնագրերի դիմաց


-ը գրում է.

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին:

Մինչ ներկա իշխանության համապատասխան կառույցներն հնարավորինս փորձում են բացահայտել և կանխել նման դեպքերը՝ վստահեցնելով, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները ՀՀ պատմության մեջ աննախադեպ են լինելու, ՀՀԿ-ն խոր արմատներ գցած «ավանդույթի» ուժով շարունակում է իր սև գործը. միայն թե «տակտիկան» է փոխվել: Ընտրակաշառք բաժանում են ոչ թե կուսակցությունների կենտրոնական գրասենյակներից, այլ արջի ծառայություն մատուցող տարբեր փոքր խմբերի միջոցով:

ՀՀԿ-ի թիկնազորը ուժեղ է Տավուշում՝ նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն է այնտեղ լրջորեն աշխատում։ 
ՀՀԿ-ից ոմանք էլ քարոզարշավի ելույթում Նիկոլ Փաշինյանի հորդորները «հաթաթա» են անվանում, մինչդեռ իրենց գործընկերները Տավուշի մարզում արջի ծառայություն մատուցողների հետ գործ են բռնում, ժողովրդից անձնագիր վերցնում ու 20 հազար դրամ տալիս՝ հետն էլ հաթաթա՝ չընտրելու հետևանքների մասին: Այս անգամ թվերը փոխվել են. 10 չէ, 20 հազար դրամ: Գործե՞րն են լավացել, թե փառքի հին օրերն են հիշել՝ ոչինչ չեն խնայում:

Ներքևում նաև վիդեոգովազդ 

ՏեսագովազդԲաց թողնել

Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am

Սպիտակցի Հայկոյի Range-ը տեղա...

2961


Այս թեմայով «Էդմոն, լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ փաստավավերագրական դրվագներով». Տ. Ուրիխանյան Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո