ՀՀԿ գիշերային անակնկալը


-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է անակնկալ: Այդ մասին հայտարարել է Վիգեն Սարգսյանի թիմի անդամ Արմեն Աշոտյանը, որը ՀՀԿ փոխնախագահն է: Արմեն Աշոտյանը նկատի ունի այն, որ ՀՀԿ-ն հավաքելու է անսպասելի շատ ձայն:

ՀՀԿ-ն թավշյա հեղափոխության արդյունքում հայտնվել է այնպիսի մի իրավիճակում, որ անգամ 1 տոկոսը կարող է գնահատվել իբրեւ անսպասելի շատ ձայն:

Մյուս կողմից, նախընտրական եւ քաղաքական իրավիճակը իսկապես հետաքրքիր է եւ ամենեւին զարմանալի չի լինի, եթե ՀՀԿ-ն կարողանա հավաքել ընդհուպ անցողիկ շեմի համար անհրաժեշտ 5 տոկոսը, կամ ավելին:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն դա կանի ոչ թե Նիկոլ Փաշինյանի ձայների հաշվին, այլ մնացյալ քաղաքական դաշտի, մնացյալ ուժերի: Ահա այդ իմաստով, դեկտեմբերի 9-ի գիշերը կարող է անակնկալ լինել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ մասնակից մյուս ուժերի համար:

ՀՀԿ այսպես ասած ծանր դիրքը նախընտրական շրջանում նրան ընձեռում է որոշակի մրցակցային առավելություն: Հանրապետականը կարողանում է բավական բաց ռեժիմով ու տեքստով աշխատել այսպես ասած դժգոհ ընտրողի ուղղությամբ, որը հենց սկզբից էլ դեմ է եղել հեղափոխությանը, ու նաեւ այն շերտի, որը լրջորեն հիասթափվել է դրա ընթացքում եւ դեկտեմբերի 9-ին այսպես թե այնպես չի քվեարկելու Փաշինյանի օգտին:

Իհարկե, այդ շերտը մեծ չէ, բայց միեւնույն ժամանակ դրա մեծ չլինելը սրում է մրցակցությունն այդ ուղղությամբ: Ու այդտեղ էլ ՀՀԿ-ն ստանում է առավելություն, քանի որ ունի բաց, կոշտ ընդդիմության դիրքից հանդես գալու հնարավորություն: Հենց այդ դիրքից գործեն մյուս ուժերը, նրանք ինքնաբերաբար ասոցացվելու են ՀՀԿ կամ հակահեղափոխության հետ: ՀՀԿ-ն չունի այդ վտանգը, նա բոլոր դեպքերում այսպես ասած «սեւի օրիգինալն» է եւ փորձում է նախընտրական շրջանում այդ արատը վերածել առավելության:

Իսկ խնդրի մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ մյուս ուժերը այս ընթացքում չկարողացան նոր իրավիճակը վերածել քաղաքական նոր պլատֆորմի: Նրանք չգտան նորովի դիրքավորվելու հնարավորություն, չգտան հանրությանը որեւէ այլ բովանդակային ուղերձի հնարավորություն, որը Իմ քայլը դաշինքին չքվեարկողներին կտար գոնե այդ ուղերձի շուրջ մտածելու առիթ եւ քվեարկելու պատճառ:

Մյուս ուժերը «լռվեցին» հեղափոխությանը հինգ պակաս միանալու եւ ընդդիմությունից հինգ պակաս լինելու արանքում: Նրանք չկարողացան անակնկալ պատրաստել Նիկոլ Փաշինյանին չընտրողների համար: Դատելով քարոզարշավի մեկնարկից, այդ անակնկալը չի լինելու նաեւ առաջիկա տասներկու օրերի ընթացքում: Նրանց չկարողացած անակնկալը կարող է դառնալ ՀՀԿ անակնկալի հիմք, բայց անակնկալ հենց մյուս ուժերի, ոչ թե Փաշինյանի համար:

ՀՀԿ-ն շարունակում է մնալ Փաշինյանի «քաղաքական մուսայի» կենարար աղբյուր, եւ այդ իմաստով Հանրապետականն ունակ չէ նրան անակնկալ մատուցել:

ՏեսագովազդԲաց թողնել

ՀՀԿ -ն 20 հազար դրամ է բաժանո...

ՃՏՊ Թումանյան փողոցում. Հաղոր...

429


Այս թեմայով «Էդմոն, լակոտներիդ կարգի հրավիրի, թե չէ կարիերադ կթաղեմ Միշիկին նվիրվածությանդ փաստավավերագրական դրվագներով». Տ. Ուրիխանյան Փաշինյանը փայտով հարվածել է ծերունիներին. Lragir.am Ումի՞ց եք վախենում, բելառուսցիների՞ց․ Չէ որ բոլորս մարդ ենք.. Լուկաշենկո