Հայը ոչ մեծ շինության տանիքից թռչելով լողավազանի մեջ՝ վրիպել է. Նա չի լսել ընկերների հորդորները.Տեսանյութ. նյարդերից թույլ մարդիկ՝ չդիտեք

-ը գրում է.

Սոչիում հայը ոչ մեծ շինության տանիքից թռչելով լողավազանի մեջ՝ վրիպել է։ Անհաջող թռիչքի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

Տեսանյութում երեւում է, որ տղամարդը, չլսելով ընկերների հորդորները, պատրաստվում է թռչել տանիքից։ Նա վազում է, ոտքերը կպչում են քիվին, եւ ջրի փոխարեն ընկնում է քարե սալին՝ հարվածելով գլուխը։

«Սոչիի ՆԳՎ հերթապահ մաս բուժհիմնարկից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ իրենց մոտ ընդունվել է վնասվածքներով տղամարդ։ Դեպքի վայր են գնացել ոստիկանության աշխատակիցները, ովքեր պարզել են, որ տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ ծնված 1977-ին։ Ինչպես նաեւ պարզվել է, որ տուժողն ինքն է բարձրությունից թռել, ընկել եւ վնասվածքներ ստացել»,- մեկնաբանել են իրավապահները։

Ռուսական որոշ ԶԼՄ-ներ տեղեկացրել են, թե տղամարդը մահացել է, սակայն դա չի հաստատվել։

Ավելի ուշ պարզվել է, որ նա ողջ և առողջ է:

1271


Այս թեմայով