Հայտնի է այն պատգամավորի անունը, ով պետք է կալանավորվի խոշոր կաշառքի գործով. շատ ծանոթ պատգամավոր և մեզ հայտնի մարդ


-ը գրում է.

Factor.am-ի տեղեկություններով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նշած պատգամավորը, որն առաջիկայում կալանավորվելու է խոշոր կաշառքի գործով, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է:

Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը

Շտապ. Ցավալի լուր. 4 զինծառայ...

Ֆակտորը լուրը փորձել է ճշտել նաև Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից չեն ցանկացել ո՛չ հերքել, ո՛չ հաստատել տեղեկությունը, միայն ասաել են, որ չեն մեկնաբանում: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հարցին, թե ի՞նչ կոռուպցիոն բացահայտման մասին խոսեց, երբ ասաց, որ պատգամավորներից մեկի մասնակցությամբ կաշառքի մեծ գործ է բացահայտվում, պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա բացահայտվածներից ամենախոշորն է: Ես ասացի՝ մենք սպասում ենք թղթի, այդ թղթի ոչ պաշտոնականը, որը ֆաքսով է ուղարկվել, արդեն կա, մենք սպասում ենք դրա բնօրինակին: Դա բանկային փոխանցման թուղթ է, անհասկանալի է, թե ինչու չենք ստանում, մենք երեք ամիս ամեն օր սպասում ենք այդ թղթին», ասաց նա:

ՏեսագովազդԲաց թողնել

1537


Այս թեմայով Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը Սերժ Սարգսյանը չփոխվեց․ ՀՀԿ-ն դուխ չունի ներողություն խնդրել ժողովրդից Փաշինյանի հեռախոսը 2 ժամ անհասանելի լինի, դուք կկորեք, արա՜. Էդուարդ Շարմազանովը՝ ՔՊ-ականներին