«Հայրը փող է տվել որդուն ազատել բանակից, որդին սպանել է հորը»


-ը գրում է.

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, որն այս օրերին Հայաստանում էր եւ մասնակցում էր եղբոր սպանության գործով դատական նիստերին, նամակ է գրել Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու եղբոր որդուն՝ Նորիկ Սիմոնյանին, բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»։

Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զորակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել։ Արամ Սիմոնյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել եւ որդուն ազատել բանակից։ Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին»։

983


Այս թեմայով Կարևոր լուր. 1961թ.-ի 20 կոպեկը գնում են 2 միլիոն ռուբլով. տեսանյութ VIDEO. Հանրապետականը ստեղծվել է հայրենիքը կանգուն պահելու համար. Գալուստ Սահակյան ՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է անում