Հայաստանը պատրա՞ստ է նման գին վճարել...

-ը գրում է.

Օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո ներքաղաքական դաշտում ամենաակտուալ հարցերից մեկը շարունակում է մնալ արդարադատության անցումային մարմինների ձևավորման հարցը, և այս խմորը, ինչպես ասում են՝ դեռևս շատ ջուր է քաշելու:

Հասկանալի է, որ խնդիրը դիտարկվում է առավելապես Հայաստանի արդարադատության համակարգի պատասխան ռեակցիայի համատեքստում: Շատերն են փորձում հասկանալ՝ իսկ այդ դեպքում ինչպե՞ս է կազմակեպվելու արդարադատության գործընթացը, որպեսզի երկու մարմինները լրացնեն միմյանց, այլ ոչ թե բացառեն՝ ինչը, ի դեպ, ավելի հավանական սցենար է: Սակայն ներհայաստանյան տարընթեցումից զատ՝ կա շատ ավելի լուրջ խնդիր՝ կապված Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ նախաձեռնության հետ: Գաղտնիք չէ, որ Հայաստանը մի շարք կարևորագույն միջազգային իրավական պարտավորություններ ունի՝ միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների, որոնցից կարելի է ենթադրել, որ դրանց իրենց համաձայնությունը տված կողմերը կարող են նման մարմիններ ստեղծել միայն ծայրաստիճան անհրաժեշտության դեպքում: Օրինակ՝ ռազմական հեղաշրջման ավարտական կամ հետպատերազմական փուլում գտնվող պետությունները, որոնք փաստացի արդարադատության իրականացման այլ տարբերակներ չունեն: Բացի այդ, անցումային արդարադատությունը  ժամանակավոր  ու ստիպված  միջոց է, որը կիրառվում է  այն երկրներում ու հասարակություններում, որտեղ զինված բախումների և ուժային այլ ակցիաների հետևանքով քաոս է տիրում ու դրա հետևանքով էլ պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են հայտնվում։

Համաձայնեք՝ մեր վիճակը այդչափ օրհասական չես անվանի, հետևաբար, Փաշինյանի նախաձեռնությունը կարող է դառնալ անվերահսկելի հետևանքներով անչափ ցավոտ պայքար՝ չեղած ճգնաժամի դեմ: Ակնհայտ է, որ եթե Հայաստանը ի վերջո որոշի գնալ այդ ճանապարհով՝ մենք ունենալու ենք խնդիրներ միջազգային մեր գործընկերների հետ, իսկ այսօր քաղաքակիրթ հանրությունը լավ աչքով չի նայում այն պետություններին, որոնք աչք են փակում միջազգային իրավունքի նորմերի և իրենց պարտավորությունների վրա: Մի շարք մասնագետների կարծիքով, Անցումային արդարադատություն չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, նման քայլի գնալու  դեպքում Հայաստանին պարզապես կհեռացնեն ԵՄ-ից: Իսկ թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները, կարծում ենք՝ ավելորդ է նույնիսկ շարադրել: Մյուս՝ ոչ պակաս ցավոտ հետևանքը որը կարող է լինել նման գործընթաց սկսելու արդյունքում, իհարկե ներդրումային հոսքի կտրուկ կրճատումն է լինելու, քանի որ գործարարները պարզապես կխուսափեն Հայաստանում բիզնես անելուց այն պարզ պատճառով, որ իրավական համակարգում, պատկերավոր ասած՝ «շունը չի տիրոջը չի ճանաչելու»: Իհարկե, հասկանալի է այն դրդապատճառը որով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը գնում է այս քայլին, սակայն արդյո՞ք մենք պատրաստ ենք վճարել նման գին…

1761


Այս թեմայով Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա