Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են. Նիկոլ Փաշինյան

-ը գրում է.

Հայաստանում պետք է բացառվի ընտրակաշառքով ընտրելը, այսօր Տավուշի մարզում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ով ընտրակաշառքով ձայն է տալիս, նա քանդում է իր երեխայի ապագան:

«Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են: Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է: Բոլորդ բռնվելու եք և դատվելու եք»,- նախազգուշացրեց Նիկոլ Փաշինյանը:

 

տես նաև՝ Հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է. Ֆարմանյանը՝ քրոջը կալանավորելու որոշման մասին

Նա հավելեց, որ քաղաքացին չպետք է թողնի, որ նրանք շենքից ներս մտնեն: Իսկ փողով ընտրություն անողները, նրա խոսքով, պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես: «Փողով ընտրություն կատարելով դուք էդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն:

Մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո էլ գնան էդ թալանած փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն: Կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, միայն ֆեյքերն են պաշտպանում կամ նրանք, ում վրա կոմպրոմատ ունեն»,- ասաց Փաշինյանը:

1040


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)